Գլխավոր էջ Գլխավոր Գիտե՞ք, թե որքան օգտակար է ծնեբեկը

Գիտե՞ք, թե որքան օգտակար է ծնեբեկը

4652
0

Մայիսը համարվում է կանաչեղենով հարուստ ամիսներից մեկն, ուստի չօգտվել բնության բարիքներից հարստացնելով սննդակարգը վիտամիններով հագեցած մթերքներով աններելի կլինի: MedMedi.am-ն իր այս հրապարակմանն անրադարձել է ծնեբեկի օգտակար հատկություններին և զրուցել սննդավան գայանե Շահխաթունու հետ:

«Նկատել եմ, որ այս սեզեններին շատերն  կենտրոնանում են մանդակի, սիբեխի, շուշանի, ճակնդեղի ճավի վրա, սակայն պետք է ընդգծեմ, որ ծնեբեկն ամենաօգտակարն է»,-ասաց սննդաբանն ու նկատեց, որ ծնեբեկը շատ քիչ է օգտագործվում և իզուր:

Ծնեբեկը պետք է դառնա ավելորդ քաշի դեմ պայքարող յուրաքանյուրի սիրելին, քանի որ ունի ցածր կալորիականություն: «Ասպարագին նյութի շնորհիվ այն ակտիվացնում է աղիների աշխատանքը,  նաև ունի անոթալայնիչ  հատկություն»,-նշեց Գայանե Շահխաթունին շեշտելով, որ ծնեբեկն օգտակար է հիպերտոնիկների համար:

Նշենք, որ կանաչին հարուստ է B1, B2, B5, B6 ,A, pp, E, H  վիտամիններով,  նատրիով, կալիով, կալցիով, ֆոսֆորով, ցինկով ու ֆոլաթթվով:

«Ծնեբեկը մաքրում է երիկամները, ունի հակավիրուսային և հակաբորոքային հատկություններ:  Ֆոլաթթվի պարունալության շնորհիվ նաև խորհուրդ է տրվում հղիներին ու կերակրող մայրերին»,-ասավ մասնագետը:

Այն համեղ է քիչ եփած, մի փոքր ձեթով ու քացխով, ինչպես նաև կարելի է պարտաստել ձվով:

Տաթև Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ