Գլխավոր էջ Գլխավոր Բոլոր բուժհաստատությունները ստացել են աննախադեպ ֆինանսավորում. ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Բոլոր բուժհաստատությունները ստացել են աննախադեպ ֆինանսավորում. ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

11428
0

ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը Facebook-ի էջում գրում է.

« Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան վերջերս առողջապահության նախարարությանն ուղղված բազմաթիվ բժշկական հաստատությունների հարցումների` տեղեկացնում եմ. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրով պետական պատվերի վերաբաշխումը նախարարության կողմից կիրականացվի մինչև հոկտեմբերի 31-ը:

Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան կառավարության որոշման նախագծի շրջանառմանը, որով ի թիվս այլ փոփությունների վերը նշված ծրագիր կներգրավվի լրացուցիչ 470 մլն դրամ:
Հպարտությամբ պետք է արձանագրել, որ 2019թվականին, Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժհաստատությունները առողջապահական արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծրագրերով ստացել են աննախադեպ ֆինանսավորում, որի արդյունքում չկա և չի լինելու որևէ կազմակերպություն, որը կներկայացնի պետական պատվերի կատարողականի հաշվետվություն և չի ֆինանսավորվի:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` քաղաքացու առողջությունը, որպես պետության ռազմավարական առաջնահերթություն որակելու և այդ սկզբունքը անշեղ կայացնելու` բառի բուն իմաստով 24-ժամյա աշխատանքի համար: Շնորհակալ եմ պետական առողջապահական գործակալության և ֆինանսատնտեսագիտական վարչության բոլոր աշխատակիցներից, որոնց շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի, մասնագիտական հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին հնարավոր եղավ ստանալ պետական պատվերի անաչառ, ճկուն, իրավական, համակարգային մոտեցումներով կառուցված առողջապահության ֆինանսավորման համակարգ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դե ֆակտո և դե յուրե հանդիսանալով առողջապահական համակարգի ֆինանսական գծով պատասխանատու` պատրաստ եմ քննարկել պետական պատվերի տեղադրման, տեղաբաշխման և վերաբաշխման հետ կապված ցանկացած հարց:
Հարգանքով ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար »:

Գրառումը կարդացեք նաև՝

https://www.facebook.com/photo.php?fbid=2433414636935981&set=a.1750528981891220&type=3&eid=ARB7AER4uOg0co6SXxe_B_QGNa4bm4Hn1zUPXdqNzWREQcUNb8UCj2VvyCSlUTJjwiVgqpEwx7ESRX6d

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ