Գլխավոր էջ Գլխավոր Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է քան մեր հարևան Վրաստանինը. Թորոսյան

Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է քան մեր հարևան Վրաստանինը. Թորոսյան

742
0

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցները ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Այսինքն մինչև հիմա իրենց մոտ սահմանափակումները ուժի մեջ են, իհարկե դա բերում է նաև հետևանքների, սկսած օրինակ գնաճից։ Այս մասին այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը նաև նշեց, որ կա նաև մեթոդաբանության տարբերություն. «Նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից ոչ լավ իմաստով իրականում։ Այսինքն մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը, ես իհարկե դա չեմ ասում, որպես ինչ որ հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստն եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական և ես իհարկե հուսով եմ, որ մեր հարևանները բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերը ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Երկրորդը՝ կա մեթոդաբանության տարբերություն այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք հաշվարկում են որպես թեստ։ Ես իհարկե հստակ տեղեկություններ չունեմ, բայց հնարավոր է, որ Վրաստանի արած 40 հազար թեստերը բոլորը PSR թեստեր չլինեն, այլ լինեն նաև արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»։

Նախարարի խոսքով Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները և տուրիստներ ընդունել և այս պայմանաներում արդյոք կպահպանվեն այդ լավ ցուցանիշները, թե ոչ։ Նա նաև ընդգծեց, որ չգիտեն Վրաստանում որ դեպքում են թեստ հանձնում, արդյոք թոքաբորբից մահացածները ովքեր ունեցել են կորոնավիրուս, համարվում է կորոնավիրուսից մահ, թե՝ ոչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ