Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն 800 մլն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՀԿ-ն 800 մլն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

219
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 800 մլն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նախնական հաշվարկներով՝ այս նպատակի համար կազմակերպությանն անհրաժեշտ է 1,7 մլրդ դոլար:

«Որոշվել են մեր պահանջմունքները՝ COVID-19-ի դեմ պայքարի համար 1,7 մլրդ դոլար: Դրանից 800 մլն դոլարն արդեն ստացվել է կամ դրա մասին հայտարարվել է: Բայց չի բավականացնում 900 մլն դոլար»,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչն է SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համավարկ էր հայտարարել: Ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, մահացել՝ 335 հազարը:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ