Այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել համացանցում տարածված Արցախում արված հայտնի լուսանկարը՝ նշելով, որ դրա համար մեկնաբանություն ու բացատրություն արդեն եղել է:
«Ես համարում եմ, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի ամեն տեղ ու ամենուր: Մենք՝ բոլորս, պետք է օրինակ ծառայենք այդ առումով՝ առանց բացառության»,-ասաց նա: