Գլխավոր էջ Գլխավոր Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. Armtimes․com

Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով. Armtimes․com

1061
0

Երևանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է: Այս մասին Armtimes-ի հարցմանն ի պատասխան հաղորդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասել է Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշել է.

«Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ