Գլխավոր էջ Նորություններ Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի պատվաստանյութը կարող են կանխել կորոնավիրուսի...

Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի պատվաստանյութը կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը. Արսեն Թորոսյան

579
0

«Որևէ ապացույց չկա, որ պոլիոմելիտի կամ ԲՑԺ-ի վակցինան կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը, հետևաբար մենք դրա հավանականությունը կամ հնարավորությունը չենք քննարկում: Ինչ վերաբերում է դիմակներին, դա պետք է պատշաճ  կրել և փոխել, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, թե դու քանի ժամ ես կրել և արդյոք դա երեկվա քո դիմակն է, թե նորն ես դրել:

Սակայն դրա տոտալ կրումը, այդ թվում՝ դժբախտաբար սխալ կրումը, ապացուցված է, որ հիվանդացության նվազեցում է  ապահովում: Ավստրիայում է դա ապացուցվել, Իսպանիայում գրիպի համավարակի ժամանակ 100 տարվա հնության, երբ բժշկական դիմակներն այսպիսի որակի չեն եղել, հիմնականում եղել են տնային դիմակներ, ամեն դեպքում, դա էլ է օգնում հիվանդության օդակաթիլային տարածումը կանխելու համար:

Նաև դա վարքագիծ է դրսևորում, մեր ձեռքերը դեմքին, քթին կամ բերանին չմոտեցնելու և հակառակը՝  քթի պարունակությունը արտաքին աշխարհ չտարածելու համար»,- խոսելով  դիմակների կրումը պետության կողմից վերահսկելու հնարավորության ու այդ  դիմակները կրելու կարևորության մասին՝ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի  անդամների հետ առցանց քննարկման ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ