Գլխավոր էջ Նորություններ Արցախի ԱՆ-ը ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգեր

Արցախի ԱՆ-ը ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգեր

965
0

ԱՀ առողջապահության նախարարությունը պետական միջոցներով ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգ՝ թվային ռադիոգրաֆիկ համակարգով:

«Շարժական ռենտգեն համակարգը Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով հանդիսանում է լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։

Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը՝ այն շատ կարևոր է պացիենտների հոսքն արագ կառավարելու համար։ Համակարգը ցանկության դեպքում կարելի է համապատասխան մեքենայով տեղափոխել այլ վայր և կատարել թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։

ԱՀ առողջապահության նախարարության կողմից այս շարժական ռենտգեն սարքերը տրամադրվել են Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և Մարտունու շրջանային բուժմիավորումներին»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ