Գլխավոր էջ Նորություններ Հանրային վայրերում ծխելու արգելքը Հայաստանում ուժի մեջ կմտնի 2022 թվականին

Հանրային վայրերում ծխելու արգելքը Հայաստանում ուժի մեջ կմտնի 2022 թվականին

545
0

Հայաստանի խորհրդարանը շուտով կքննարկի «Առողջությանը ծխախոտի արտադրանքի եւ դրա այլընտրանքների հասցրած վնասի նվազեցման եւ կանխման մասին» օրինագիծը, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը։ Բայց օրենքի ընդունումից հետո ծխելու արգելքը փակ հանրային վայրերում ուժի մեջ կմտնի 2022 թվականին, իսկ ծխելու արգելքը կիսափակ վայրերում՝ 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։

Մինչ այդ, մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ կլինի մշակել եւ ընդունել մի շարք այլ փաստաթղթեր, այդ թվում ենթաօրենսդրական ակտեր, որոնք կապահովեն նոր օրենքի ճիշտ աշխատանքը։ Բացի այդ,  ռեստորանների եւ այլ հաստատությունների ղեկավարները ժամանակ կունենան փոխելու աշխատաոճը եւ արգելելու ծխելն իրենց հաստատություններում։

Նշենք, որ որոշ վայրերում ծխելու արգելքը, այդ թվում՝ հանրային տրանսպորտի ղեկին, ինչպես նաեւ որոշ մշակութային, առողջապահական եւ այլ հաստատություններում, կա նաեւ այսօր՝ համաձայն գործող օրենքի, բայց շատ դեպքերում այն չի գործում։ Հենց այդ պատճառով, ըստ մասնագետների, այդքան կարեւոր է ճիշտ պատրաստվել նոր օրենքի ընդունմանը եւ անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի ընդունումից հետո այն աշխատի եւ կատարվի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ