Գլխավոր էջ Գլխավոր Առողջության հորոսկոպ․ 20․05․2020

Առողջության հորոսկոպ․ 20․05․2020

1275
0

Խոյ

Այսօր խոյերին չէր խանգարի սպորտով զբաղվելը, իհարկե միայն այն դեպքում, երբ սպորտով զբաղվելը հաճույք է պատճառում ձեզ։ Հակառակ դեպքում՝ ձեր օրգանիզմը համառորեն կարող է հակազդել դրան՝ մարզվելն ընդունելով որպես տառապանք։

Ցուլ

Այս գիշեր ցուլերը կարող են անքնության զոհ դառնալ։ Առավոտյան ջարդված և մեքենայի տակ ընկած զգացողությամբ արթնանալու հեռանկարն այդքան էլ հաճելի չէ։ Գու՞ցե քնելու համար ոչխարները հաշվելը այդքան լավ միջոց չէ, կարող եք երեկոյան մեդիտացիայով (մտակենտրոնացում) զբաղվել։

Երկվորյակներ

Այսօր աստղերը երկվորյակներին խորհուրդ են տալիս խնայել իրենց և միշտ գտնվեն ջերմության մեջ։ Ցանկացած քամի և սառը օդ կարող է վատ անդրադառնալ ձեր օրգանիզմին։ Ուշադիր եղեք ինքերս ձեր նկատմամբ։

Խեցգետին

Ձեր ինքնազգացողությունից այսօր ոչ մի գանգատ չեք ունենա՝ փոխարենը ինքներդ կարող եք առողջության վերաբերյալ խորհուրդներ տալ՝ հիմնեվլով ձեր սեփական փորձի վրա։

Առյուծ

Առյուծներին այսօր խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց։ Միգուցե սկզբում ալկոհոլը լավ ազդեցություն ունենա ձեր ինքնազգացողությանը, սակայն հետո այն հակառակ կերպ կսկսի ազդել ՝ առավել մեծ ուժով։

Կույս

Այսօր դուք ձեզ ավելի լավ կզգաք, եթե նախկինում իհարկե ձեր օրգանիզմը որոշակի թուլություն է ունեցել։ Ձեր լավ տրամադրությանը և ինքնազգացողությանը գուցե օգնեն ներքին ներդաշնակությունը  ձեր հոգու և մարմնի միջև, իհարկե նաև ձեր լավատեսությունը։

Կշեռք

Այսօր կարող եք բախվել մարսողական որոշ խնդիրների, այդ պատճառով լավ կլինի, եթե նախընտրեք առավել թեթև սնունդ՝ բանջարեղեն, հավի կրքամիս կամ ձկնեղեն։

Կարիճ

Այսօր կարիճներին խորհուրդ է տրվում խնայել իրենց ուժերը։ Այդ պատճառով աշխատեք հետևել ձեր ընդունած սնունդից ստացած էներգիայի ծախսմանը և իհարկե, հանգստին։ Խուսափեք ցանկացած բացասական լիցքերից։

Աղեղնավոր

Աստղերը աղեղնավորներին խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել իրենց սրտի առողջական վիճակին, ինչպես նաև նյարդային համակարգին։ Այդ պատճառով փորձեք ժամանակը զուր չմատնել, եթե անգամ այժմ ոչ մի գանգատ չունեք։

Այծեղջյուր 

Այսօր քնկոտությունն ու մտացրիվությունը հետապնդելու են ձեզ գրեթե օրվա առաջին կեսը, և իհարկե դա գու՞ցե խանգարի ձեր  առօրյա գործերը։ Հնարավո՞ր է, պետք է նորից վերանայեք քնելուն հատկացված ժամերի քանակը։

Ջրհոս

Ջրհոսներ այսօր թույլ տվեք ձեր օրգանիզմին քնել այնպես, ինչպես կարգն է։ 8 ժամը իդելական է քնից կշտանալու և ողջ օրն առույգ լինելու համար՝ հակառակ դեպքում ողջ օրը ձեզ կուղեկցի գլխացավը, քնկոտությունն ու թուլությունը։

Ձկներ

Ստուգեք՝ արդյոք ձեր դեղատուփում ունեք բոլոր անհրաժեշտ պարագաները։ Եթե ինչ-որ բան չկա, անպայման ձեռք բերեք այն։ Գու՞ցե այն ձեզ դեռևս պետք չգա, սակայն այսօրն այնպիսին է, որ պետք է ամեն ինչ կարգավորված լինի։ Ինչու՞ չսկսել հենց դեղատուփից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ