Գլխավոր էջ Գլխավոր Ճարպակալումը կարող է անպտղության պատճառ լինել

Ճարպակալումը կարող է անպտղության պատճառ լինել

6521
0

Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ: Բացի բազմազան առողջական խնդիրների, այն բացասաբար է ազդում նաև կանանց և տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա: Խնդրի շուրջ MedMedia.am-ը զրուցել է «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ  Մարգարիտա Գրիգորյանի հետ:

«Ճարպակլումը  կարող է բերել կանանց մոտ հորմոնալ խանգարումների և անօվուլյացիայի առաջացման: Նաև այս դեպքում ձվազատման խթանման դեղորայքը ավելի վատ է ազդում, ավելի մեծ դոզաներ են պահանջվում և ավելի ցածր է լինում հղիության հավանականությունը բնական ճանապարհով կամ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով»,- ասաց բժշկուհին:

Մարգարիտա Գրիգորյանի խոսքով՝ ճարպակալման ժամանակ մեծ է նաև վիժումների, հղիության այլ բարդությունների առաջացման հավանականությունը՝ հիպերտենզիա, գեստացիոն դիաբետ, պրեէկլամսիա և այլն:

«Ուստի գեր կանանց անպտղության բուժումից առաջ ցանկալի է նիհարել: Նույնիսկ 10% քաշի կորստի դեպքում հաճախ լավանում է նրանց հորմոնալ պրոֆիլը, դաշտանային ցիկլը կանոնավորվում է, վերականգնվում է ձվազատումը և հղիության հավանականությունը մեծանում է»,-մանրամասնեց զրուցակիցս:

Նիհարելու համար խորհուրդ է տրվում առողջ ապրելակերպ վարել, սնվել դիետիկ և ֆիզիկական ակտիվությունը մեծացնել: Դիետայի ժամանակ խորհուրդ է տրվում ուտել օրական 5-6 անգամ փոքր չափաբաժիններով (200-250գ), խմել օրական 2լ և ավելի ջուր, սահմանափակել քաղցրի հացաբուլկեղենի կիրառումը և այլն: Ուստի ցանկալի ուտելիքներն ու ավելորդ կալորիաներն ընդունելուց առաջ անհրաժեշտ է հիշել մյուս նժարին դրված է առողջությունն ու ծնող լինելու հաճույքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ