Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս առաջին գիշերը անմոռանալի և անցավ կազմակերպել Խորհուրդներ առաջին գիշերվա համար

Ինչպե՞ս առաջին գիշերը անմոռանալի և անցավ կազմակերպել Խորհուրդներ առաջին գիշերվա համար

8464
0

«Առաջին սեռական մերձեցումը պետք է լինի անմոռանալիգեղեցիկ ու ռոմանտիկ, սակայն հաճախ մեր իսկ ազգային առանձնահատկությունից ելնելով այն դառնում է սթրեսածին ու լարվածքանզի երևույթն ասոցացվում է կուսությանը հրաժեշտ տալու  և «մաքրությունն» ապացուցելու հետ: MedMedia.am-ը թեմայի շուրջ խոսել է  ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի  բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ, հասկանալու թե ինչպես կարելի կյանքի այդքան կարևոր փուլը դարձնել  հիշարժան:  «Սովորաբար, լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումն ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ»,-նշեց մասնագետը:

«Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր»,-ասաց սեքսոպաթոլոգը: Մասնագետը վստահեցրեց, որ թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի և նշված օրվա «հերոսների» համար մի քանի օգտակար խորհուրդ առանձնացրեց.

1.      ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն  զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա:

2.      կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետոԿուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» ենև որքան արդյունավետ դրանք լինենայնքան անցավ կանցնի «վիրահատությունը»:  Մի խոսքովխրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղիններգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու նպատակով,

3.      հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար,

4.      դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա:

5.      կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված:

6.      հենց որ զուգընկերը մտցնի առնանդամը, ցանկալի է մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել:

7.      զուգընկերեւհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ՝ մոռանալով վախի մասին,

8. բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընտրիք կազմակերպել:

Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, բժշկի համոզմամբ, չպետք է մոռանալ, որ յուրաքնչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ  ներդաշնակ և տպավորիչ սեռական  հարաբերության գրավականն է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ