Գլխավոր էջ Գլխավոր Մենք չգիտենք, թե կառավարությանը ո՞վ է մասնագիտական խորհուրդ տալիս. Դավիթ Մելիք-Նուբարյան

Մենք չգիտենք, թե կառավարությանը ո՞վ է մասնագիտական խորհուրդ տալիս. Դավիթ Մելիք-Նուբարյան

840
0

«Եթե վերհիշենք, թե ինչպես սկսեցինք կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները, ապա կարող են արձանագրել՝ ամեն ինչ շատ լավ էր: Մենք շատ շուտ ստեղծեցինք միջգերատեսչական մարմին, որտեղ ներգրավված էին միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որը շատ բացառիկ երևույթ էր. մեր արտասահմանցի կոլեգաները շատ զարմացած էին»,- այս մասին Այսօր լրատվականի եթերում  խոսել է հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի համավարիկի ընթացիկ իրավիճակին:

Փորձագետը նշեց, որ կորոնավիրուսի վտանգավորությունը պայմանավորված է վիրուսի նոր լինելու հետ: Մարդկությունը մի քանի ամիս է, ինչ բախվել է այդ վիրուսին՝ առանց նախապատրաստական աշխատանքների, որն էլ շատ լուրջ վտանգ է ենթադրում:

«Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների տեսանկյունից հաջող և տպավորիչ  է Սինգապուրի փորձը: Դա այն հատուկենտ երկրներից է, որն, ըստ էության, չգնաց դելի խիստ կարանտինի, երկիրը հիմնականում մնաց բաց: Սակայն Սինգապուրում ներդրվեց մոդելային մոտեցումը՝ զանգվածային թեստավորում իրականացրին, վարակակիրների հայտնաբերում, կոնտակտավորների մեկուսացում, և ունեցան ֆանտաստիկ արդյունք»,- ասել է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Խոսքն ամփոփելով՝ հանրային առողջության փորձագետն ընդգծեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, մասնագետների կարծիքը պետք է ավելի լսելի դարձվի, ավելի արդյունավետ որոշում կայացնելու նպատակով, պետք է լսեն տարբեր կարծիներ ունեցող մասնագետների:

«Այս մոդելը  հաջողությամբ կիրառում է Ֆինլանդիան: Այն ստեղծեց կոնսենսուսային մի խումբ, որը մասնագիտական խորհուրդներ է տալիս կառավարությանը: Իսկ մենք այսօր չգիտենք, թե մեր կառավարությանը ո՞վ է մասնագիտական խորհուրդ տալիս»,-ընդգծել է Մելիք-Նուբարյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ