Գլխավոր էջ Նորություններ Երևանի քաղաքապետարանը մեկ ամսվա համար մանկապարտեզներին կտրամադրի ավելի քան 160 հազար դիմակ

Երևանի քաղաքապետարանը մեկ ամսվա համար մանկապարտեզներին կտրամադրի ավելի քան 160 հազար դիմակ

703
0

Երևանի բոլոր մանկապարտեզներում աշխատակիցներին կտրամադրվեն դիմակներ և ալկոգելեր՝ նրանց և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել, որոնք կտրամադրվեն մանկապարտեզների աշխատակիցներին։ Սա հնարավորություն կտա աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով։ Բոլոր աշխատակիցները պարտավոր կլինեն խստագույնս պահպանել անվտանգության կանոնները»,- նշեց Վիրաբյանը։

Նա այս համավարակը որակեց որպես փորձություն, որը պետք է բոլորը կարողանան լավագույնս հաղթահարել։ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ մանկապարտեզների այն աշխատողները, ովքեր չեն ենթարկվի սահմանված կանոներին՝ շատ արագ դուրս կգան այդ համակարգից։

Վիրաբյանը շեշտեց, որ Երևանի քաղաքապետարանի համար շատ կարևոր է երեխաների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու ապահովությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ