Գլխավոր էջ Նորություններ Բազմիցս համոզվել ենք՝ հրապարակված թվերը իրականությանը չեն համապատասխանում

Բազմիցս համոզվել ենք՝ հրապարակված թվերը իրականությանը չեն համապատասխանում

1435
0

Հանրությանը իրականույմ չի հետաքրքրում, թե քանի անձ է ամեն օր վարակվում կամ բուժվում, քանի որ հրապարակված թվերը, բազմցս համոզվել ենք, չեն համապատասխանել իրականությանը։ Բացի այդ տարածվեց մի տեղեկություն, որ ոմանց, ովքեր ունեցել են մահացած հարազատներ, գումար են առաջարկել, որպեսզի գրառում արվի, թե կորոնավիրուսից է մահը եղել։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասել է առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը։

«Մեր երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ կգերադասեն վարակվել կորոնավիրուսով և բուժվեն երկու շաբաթում, քան ամիսներով տանը մնան՝ առանց գոյատևման որևէ միջոց։ Եկեք համաձայնենք, որ պետության կողմից տրամադրվող աջակցության չափը ծիծաղելի է»,- պարզաբանել է նա հավելելով, որ նման իրավիճակներում մարդիկ արդեն հույսները դնում են իրենց վրա, քանզի պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում։

Գևորգ Գրիգորյանի խոսքով Առողջապահության նախարարը հրաման է ստորագրել, որով պլանային բոլոր վիրահատությունները չեն իրականացվում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մինչդեռ բազմաթիվ պացիենտներ կան, ովքեր գտնվում են առողջական վատ վիճակում և նման վիրահատությունները օրհասական են նրանց համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ