Գլխավոր էջ Uncategorized Ասողին լսող է պետք․ մինչ Թորոսյանը հանրության աչքերին «թոզ էր փչում», Հայաստանում...

Ասողին լսող է պետք․ մինչ Թորոսյանը հանրության աչքերին «թոզ էր փչում», Հայաստանում վարակվածների ցուցանիշն անցավ Իրանինից

4151
0

Չինաստանը կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրն էր։ Այդ երկիրը վիրուսի հետ պայքարի մեջ մտավ զորքերով, հատուկ միջոցառումներով, ժամերի ընթացքում ստեղծած հիվանդանոցներով, երկաթյա կարգապահությամբ, իրար համար դռների մոտ խնամքով թողած սննդամթերքների տոպրակներով և իհարկե՝ անձնվեր, տուն չգնացող բժիշկ-բուժքույրերով։

Գու՞ցե հենց նրանց անձնուրաց և հմտորեն կազմակերպված աշխատանքի շնորհիվ մարտի 12-ին Չինաստանը հայտարարեց, որ վիրուսը նահանջում է․ վիրուսի գագաթնակետն արդեն անցյալում է։

Չինաստանի օրինակը երևի այնքան գայթակղիչ էր, որ մեր երկրում էլ փորձեցին հետ չմնալ հեռավորարևելյան այդ երկրից․ շատերի սրտի նախարարը որոշեց, որ Հայաստանում էլ պետք է  3-4 օրում մոդուլային նոր ընդունարան կառուցվի։

Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ։

Geplaatst door Arsen Torosyan op Dinsdag 17 maart 2020

 

Այդ 3-4 օրը մի փոքր երկար ձգձգվեցին։ Դե մոտավորապես 10 օր երկար տևեց շինարարական աշխատանքները․ Արսեն Թորոսյանը մարտի 18-ից երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, հայտնեց, որ կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել։

Geplaatst door Arsen Torosyan op Vrijdag 3 april 2020

 

Իսկ արդյո՞ք կար դրա կարիքը, թե այդպես նախարարը պարզապես «թոզ էր փչում» հանրության աչքերին՝ պատրանք ստեղծելով, որ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են արվում, մինչդեռ Հայաստանում այդ պահի դրությամբ վարակակիրների թիվը 102 էր, որից 75%-ի  համար վարակման աղբյուր էր հանդիսացել Էջմիածնի հայտնի նշանադրությունը։

Մարտի 18-ին, եթե նախարարի կողմից տարվեր հմտորեն կազմակերպված կանխարգելիչ աշխատանքներ, գուցե այժմ Հայաստանն իր վարակակիրների թվով չանցներ հարևան Իրանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջի գրառմամն հայտնել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը։

Կորոնավիրուսի տարածմամբ Հայաստանն անցավ ԻրանինԱյսօր արդեն Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով ունենք 1446 կորոնավիրուսի…

Geplaatst door Mihran Hakobyan op Zaterdag 16 mei 2020

Ինչպիսի՜ հեգնանք։ Մոտ մեկ ամիս առաջ մենք ահուսարսափով էինք  հետևում Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Թվում էր՝ մեզ մոտ հնարավոր չեն վարակվածության նման ցուցանիշներ, մինչդեռ նախարար Արսեն Թորոսյանն ու նրա անգործությունը, կամ էլ Արսեն Թորոսյանը և այն պատրանքը, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, եկան ապացուցելու հակառակը։

Այս պահին ճիշտ է հիշել մեկ ամիս առաջ օրերով լսվող ճիչերն ու աղաղակները, որ պետք է փակել Իրանի հետ սահմանը։ Դրանք մնացին անպատասխան, ու հիմա էլ ունենք այն, ինչ ունենք՝ վեց տասնյակի հասնող մահեր, չորս հազարն անցնող վարակակիրներ։

Այժմ ու՞մ է պետք, և ու՞մ է հետարքրքիր այն 42 սպասասենյակները։ Ի՞նչ թիվ է այդ 42-ը 4472-ի դեմ և հետագա վարակակիրների թվի դեմ։ Գուցե Արսեն Թորոսյանը ժամանակին ոչ թե պոպուլիզմով զբաղվեր, այլ իր պարտականություններով։

Այս պահին ավելի ծիծաղելի է հնչում ապրիլի 6-ին վարչապետի հայտարարությունը՝ իբրև Հայաստանում վարակի ողնաշարը ջարդվել է։ Համեմատության համար կարելի է նշել, որ այդ պահի դրությամբ վարակակիրների թիվը 833 էր, իսկ մահերի թիվը՝ 8։

Մեծարգո վարչապետի հեքիաթը երեք խնձորով ընդհատենք․ այժմ ունենք 4472 վարակակիր և շուրջ 60 մահ։ Ո՞վ է պատասխան տալու այդ վարակակիրների և մահերի համար, ու՞մ անգործության հետևանքն է այս իրավիճակը․․․

Պարետատան և Առողջապահության նախարարության անկազմակերպ աշխատանքների, ձախողված միջոցառումների շնորհիվ Հայաստանը պարտված դուրս եկավ և՛ առողջապահական ոլորտում, և՛ տնտեսական։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ