Գլխավոր էջ Նորություններ Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

1115
0

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը:

Օրվա նպատակն է ուշադրություն դարձնել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, եւ նպաստել նրանց իրավունքների ընդլայնմանն ու պաշտպանությանը:

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երեւույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչեւ 2060-ը Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93.000 կին կամ ապագա մայր:

Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչեւ 2060-ը կարող է հասնել մոտ 2000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա եւ կարող է արտագաղթի հավելյալ խթան դառնալ: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչեւ 2060-ը կարող է կրճատվել հավելյալ մոտ 80.000 քաղաքացիով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ