Գլխավոր էջ Վնասի նվազեցում Քաղցկեղ ունեցող անձանց սննդակարգում պետք է գերակշռեն մրգերն ու բանջարեղենը

Քաղցկեղ ունեցող անձանց սննդակարգում պետք է գերակշռեն մրգերն ու բանջարեղենը

481
0

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը կարող է հյուծիչ լինել. որոշ օրերին դուք կարող եք ձեզ լավ զգալ, որոշ օրերին՝ ոչ այնքան: Ձեր ախորժակը կարող է տատանվել, բացի այդ քիմիաթերապիան կարող է սրտխառնոց առաջացնել, փակել ախորժակը:

Կարեւոր է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ ուշադրություն դարձնեն երկու բանի՝ կալորիաներին եւ պրոտեիններին:

Սպիտակուցների ընդունումը կարեւոր է մկանները տոնուսի մեջ պահելու համար, որը ձեզ անհրաժեշտ է բուժման ընթացքում, իսկ ճիշտ չափաբաժնով կալորիաները թույլ են տալիս կայուն պահել քաշը, չկուտակել ավելորդ կիլոգրամներ:

Այն մարդիկ, որոնք քաղցկեղի բուժման ընթացքում լավ ինքնազգացողություն ունեն, կարող են սնվել, այսպես կոչված, Միջերկրածովյան սննդակարգով: Այս սննդակարգն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ կալորիաներով, պրոտեիններով եւ միկրոէլեմենտներով:

Սպիտակուցների հրաշալի աղբյուր են՝

  • տավարի, հավի եւ ձկան միսը
  • ձուն
  • լոբազգիները, ընդեղենը
  • պանիրը, կաթը, յոգուրտը

Քաղցկեղի բուժման ընթացքում սրտխառնոց ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ուտել փոքր չափաբաժիններով՝ օրական 5-7 անգամ, կամ փորձել ինչ-որ մի բան ուտել 2-3 ժամը մեկ: Խուսափել յուղոտ, կծու սննդից, վառ բույր ունեցող կերակրատեսակներից: Սրտխառնոցի ժամանակ մի քանի ժամը մեկ սնվել չոր կրեկերներով կամ չորահացերով:

Քաղցկեղ ունեցող անձանց սննդակարգում պետք է գերակշռեն մրգերն ու բանջարեղենը, նախապատվությունը պետք է տալ համեմատաբար քիչ կալորիաներ ունեցողներին, ինչպես նաեւ կանաչ եւ դեղին բանջարեղենին ու ցիտրուսային մրգերին՝ նարինջ, թուրինջ եւ այլ:

Ցանկալի է սննդակարգից բացառել վնասակար ճարպեր պարունակող մթերքը՝ դրանք փոխարինելով առավել օգտակար ճարպերով՝ ընկուզեղեն, արեւածաղկի սերմեր, ավոկադո, ձիթապտղի ձեթ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ