Գլխավոր էջ Գլխավոր Պարզ խորհուրդներ, երիտասարդ ձեռքեր ունենալու համար

Պարզ խորհուրդներ, երիտասարդ ձեռքեր ունենալու համար

3276
0

Շատ հաճախ հենց ձեռքերն են մատնում կնոջ իրական տարիքը: Գեղեցիկ, թարմ և երիտասարդ ձեռքերի մաշկ ունենլաու սկզբունքների մասին MedMedia.am-ը զրուցել է բժիշկ-մաշկաբան Էմիլ Միրզոյանի հետ: 

«Գենետիկ նախատրամադրվածությամբ պայմանավորված 30-ից անց կանանց մաշկի որակը փոխվում է՝ գույնը դառնում է ոչ համասեռ, մակերեսային երակները դառնում են առավել տեսանելի, հնարավոր է նաև պիգմենտային բծեր հայտնվեն և իջնի տուրգորը»,- նշեց մաշկաբանն ու ավելացրեց, որ ճիշտ խնամքը կարող է վերադարձնել ձեռքերին նախկին առողջ տեսքը:

Ձեռքերի մաշկի համար, ըստ Էմիլ Միրզոյանի, կարևոր են թե ջուրը, թե օճառը, թե արտաքին եղանակային պայմանները, թե քիմիական տարբեր կենցաղային գործոններ, ինչպես նաև ներքին օրգանների առողջ լինելը, քանի որ շատ ներքին հիվանդություններ կարող են իրենց արտահայտումներն ունենալ մաշկի վրա:   «Այս իրավիճակում մենք ձեռքերը լվանում ենք օրական ոչ պակաս քան 50 անգամ, և այդ պարագայում անընդհատ օգտագործել սովորական օճառ՝ նշանակում է ուղղակիորեն վնասել ձեռքերի գեղեցկությունը, քանի որ օճառը շատ է չորացնում: Ավելի ճիշտ է որակյալ օճառ կամ գել օգտագործել, վստահելի ընկերության արտադրանքի, որոնք հարստացված են խոնավեցնող բաղադրամասերով և վիտամիններով»,-նկատեց մասնագետն ու հորդորեց  լվանալուց հետո նրբաքսուք օգտագործել:

Վերջինիս խոսքով՝ ձեռքերի մաշկի վրա 10 անգամ ավելի քիչ ճարպագեղձեր կան քան դեմքի մաշկին:    «Վնասված չոր մաշկը կօգնեն վերականգնել պանտենոլը, ալլանտոինը, գլիցերինը»,-ասաց մաշկաբանն ու շարուանկեց.  «Հաճախ հանդիպող խնդիրներից է ձեռքերի պիգմենտացիան, քանի որ համարյա ամբողջ տարի նրանք գտնվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման տակ: Եթե պիգմենտները շատ չեն և թույլ արտահայտված, ապա քսուքները կարող են օգնել, եթե ոչ, ապա պետք է պիգմենտային բծերը հեռացնել պիլինգների կամ CO2-լազերային հղկման միջոցով»:

Իսկ պիգմենտացիոն բծերի կանխարգելման ամենալավ միջոցն ըստ բժշկի, բարձր SPF-ով արևապաշտպան քսուքների ճիշտ օգտագործումն է:

Անրադառնալով տնային գործերին, մաշկաբանն ընդգծեց, որ դրնաք պետք է անել ռետինե ձեռնոցներով, որպեսզի տարատեսակ քիմիական նյութերը, որոնք մտնում են մաքրող նյութերի կազմի մեջ, չվնասեն ձեռքերը:  «Ջուրն էլ պետք է լինի գոլ՝ մարմնի ջերմաստիճանի, քանի որ տաք ջուրը բերում ե մաշկի ճարպազերծման, իսկ սառը՝ ճաքերի առաջացման »,-ասաց զրուցակիցս:

COVID-19-ով պայմանավորված շատերս չարաշահում ենք ախտահանիչ միջոցների օգտագործումըինչը մեծացնում է ալերգիաների հավանականությունը: «Հատկապես ալկոգեն  պետք է օգտագործելերբ օճառով լվացվելու հնարավորություն չկաՔանի որ ալկոհոլը ոչ միայն չորացնում է մաշկնայլ նաև ընկճում է պաշտպանողական ֆունկցիան»,- եզրափակեց բժիշկը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ