Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա`
04.2018 – “Մերժենք Սերժին”
05.2018 – “հեսա նորմալ նախարար կգա կտենաս ինչ լավա”
06.2018 – “էս էն փոքր դագաղ ասող դեբիլը չի՞”
07.2018 – “Տեսա՞ր, Մինասյանին հանեց… հեսա լավ կլինի… արդար մարդ ա”
08.2018 – “լավ նախարարա, բժիշկների աշխատավարձ ա բարձրացնում…”
09.2018 – “դու քաղաքականացված ես դրա համար նախարարին դեմ ես խոսում”
10.2018 – “խեղճ տղեն դեղերն ա ցույց տալիս…”
11.2018 – “չի կարում բան փոխի, որովհետև ԱԺ-ն չի թողնում”
12.2018 – “մեր սրտի նախարար”
01.2019 – “թույն նախարարա, էլի բարձրացրեց բժիշկների աշխատավարձը”
02.2019 – “ինսուլտի ծրագիրը տվեց Էրեբունիին, մեր նյարդաբանները գժված են… սենց չէր կարելի”
03.2019 – “գարդասիլակոխ եղանք, ստիպում ա զանգենք տներով մարդկանց կանչենք պատվաստվելու, սրան երբ են հանելու պրծնենք”
04.2019 – “ես չեմ մտնում քաղաքական հարցերի մեջ, չեմ խոսում, քո հետ համաձայն եմ, ապրես, որ ակտիվ ես… էտ գարդասիլը անելու բան չի”
05.2019 – “կնգա պետպատվերը 2 անգամ բարձրացրեց… բան չի փոխվել, մեկա էլի լափում են”
06.2019 – “գիտեի՞ր, որ վերտոլյոտում մարդ ա մեռել… արա էսի մարդ չի, մի բան արա հանեն դրան, ուռուցքների վիրահատության գները իջացրել եսիմ ինչ ա սարքել, ո՞նց ենք աշխատելու…”
07.2019 – “կնգա պետպտվերը էլի ա բարձրացրել… սաղ նույնն ա, պռոստը ինքն ա փող ուտում… երեխեքի բուժման փողի մեծ մասն էլ տվեց Բաբլոյանին… հա, բայց որտեղի՞ց իմանայինք, որ սա ավելի բեթարա”
08.2019 – “էսի լրիվ ա գժվել, սաղին իրա մարդկանցովա փոխարինում ու վախացնումա, Նիկոլը չի տեսնու՞մ… Նիկոլի կադրային քաղաքականությունը էն գլխից չէի հավանում”
09.2019 – “ասուլիսից էլ թռավ… դե բա չի կարա խոսա, որ դեմը դնում են… վախկոտ ա… տեսա՞ր, ասեց Մուրադյանն ա մեղավոր սաղ, լրիվ ա ցնդել…”
10.2019 – “արա դե իրանք էլ, իրանց հեղափոխությունն էլ… զզվցրին… էս նախարարը լրիվ կործանեց առողջապահությունը, արդեն իրար են ծեծում հիվանդանոցներում…”
Շարունակելի…
Հ.Գ. ուշադիր հետևում եմ զարգացումներին…
Գրառումը կարդացեք նաև՝