Գլխավոր էջ Գլխավոր Քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը

Քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը

496
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Վերջիններս քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը:

Պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռք բերման և սկրինիգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը:

Միաժամանակ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են ռեսուրսների ճիշտ ուղղորդման և առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության կարևորությունը:

Մանրամասն` http://moh.am/#1/2309

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ