Գլխավոր էջ Գլխավոր Չբուժված այրոցը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Չբուժված այրոցը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

5647
0

«Հրդեհ» ստամոքսում, որը կարող է տրամադրության անկման, խանգարված քնի ու մեկ խոսքով ասած կյանքի որակի խախտման պատճառ դառնալ: Այո, այո, խոսքոը այրոցի կամ մեզանում շատ հայտնի изжога-ի մասին է: MedMedia.am-ը խնդրի մասին զրուցել է  «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ: «Այրոցքը՝ էպիգաստրալ շրաջնում  այրոցի զգացումն է, որը տարածվում է դեպի վեր:

Դրա հիմնական պատճառը ստամոքսից դեպի կերակրափող ստամոքսահյութի հետհոսքն է, որի ժամանակ տեղի է ունենում ռեֆլյուքս»,-ասաց բժշկուհին:  Մասնագետի խոսքով՝ առողջ մարդու մոտ հազվադեպ կարող է հանդիպել այս երևույթը: «Սակայն երբ հաճախակի բնույթ է ստանում պետք է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ և բուժում ստանալու նպատակով»,-նկատեց գաստրոէնտերոլոգը:

Այս խնդրի հիմնական պատճառն, Մարիաննա Մալխասյանի հավաստմամաբ, կերակրափողի ստորին փականի անբավարարությունն է: «Այս  երևույթը տեղի է  ունենում կամ ստամոքսի գերլցման դեպքում ՝ երբ ընդունած սնունդը չափից շատ է, գազավորած ըմպելիքներ օգտագործելուց, պառկած դիրքում սնունդ ընդունելուց»,-ընդգծեց բժշկուհին և շարունակեց. «Ներվորովայնային ճնշման բարձրացում կարող է դիտվել նաև վքնածության, փորկապության դեպքում, ինչպես նաև ձիգ գոտիներ, կորսետներ, ծանրություն բարձրացնելիս ու հղիության ժամանակ»: Զրուցակիցս նաև նշեց, որ այրոցքը հաճախ հանդիպում է սնունդ ընդունումից հետո, հատկապես սուրճ, թունդ թեյ, գազավորված ըմպելիքներ, կծու, թթու, քաղցր, յուղոտ, ցիտրուսներ օգտագործելուց  հետո: «Այրոցքը չբուժելու դեպքում կարող է առաջանալ բարդություններ՝ ուռուցք, կերակրափողի խոցեր, արյունահոսություններ և այլն:

Պետք է դիմել բժշկի երբ այրոցքը ուղեկցվում է քաշի կորուստով, հևոցով, ճառագայթող  ցավով՝ էպիգաստրալ շրջանից»,-զգուշացրեց Մարիաննա Մալխասյանը: Վերջինիս խոսքով՝  երբ այրոցք է լինում շաբաթական 2-3 անգամ, պետք է դիմել բժշկի դեղորայքային բուժում ստանալ ինչպես նաև կարգավորել սննդակարգը:

«Անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, չհագնել որովայնը  սեղմող  գոտիներ, սննդակարգից  բացառել կծու,թթու, յուղոտ, քաղցրը,սուրճը,ցիտրուսները, շատ տաք և շատ սառը ուտեստները»,-մանրամասնեց գաստրոէնտերոլոգը և հորդորեց ուտել քիչ-քիչ հաճախ՝ օրվա կտրվացքով 4-5 անգամ, որպիսի յուրաքանչյուր սնունդընդունումը կազմի 250-300 գրամ: «Քնելուց 3 ժամ առաջ ոչինչ չուտել հատկապես միրգ: Ուտել բարձր սեղանի շուրջ, որից հետո չպառկել ու չկռանալ: Չուտել պառկած դիրքով»,-եզրափակեց բժշկուհին:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ