Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում կորոնավիրուսը 1 օրում խլել է այնքան կյանք, որքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը....

ԱՄՆ-ում կորոնավիրուսը 1 օրում խլել է այնքան կյանք, որքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը. VOA

1032
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում ամենամահաբեր օրը եղել է ապրիլի 30-ը։ Այդ օրը 24 ժամում մահացել է  2909 մարդ։ Մոտավորապես այդքան կորուստ երկիրն ունեցել էր 2001 թվականի սեպտեբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Այդ ժամանակ մահացել կամ անհետ կորել էր 2973 մարդ, հայտնում է VOA-ն։

ԱՄՆ-ում մահացության դեպքերի աճը դիտվում է մի քանի նահանգներում բիզնեսի աշխատանքի մասնակի վերսկսմանը զուգահեռ։

Վերջին շրջանում երկրում բողոքի ալիք է սկսվել ընդդեմ կարանտինային միջոցառումների։ Բողոքի ամենաաղմկոտ ակցիաները տեղի են ունեցել Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Իլինոյսում, Նյու-Ջերսիում, Թեննեսիում, Նյու Յորքում և Ֆլորիդայում։

Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսից մահացածների թիվը կարող է պաշտոնական տվյալներից ավելին լինել, քանի որ շատ պացիենտներ մահանում են տանը, և նրանց չեն ներառում վիճակագրության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ