Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսից արձանագրվել է մահվան ևս 2 դեպք. պացիենտները եղել են 79 և...

Կորոնավիրուսից արձանագրվել է մահվան ևս 2 դեպք. պացիենտները եղել են 79 և 58 տարեկան

883
0

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից  մահվան  ևս 2 դեպք: Մահվան դեպքերի թիվը կազմում է 35:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակի առկայությամբ, սակայն այլ պատճառներով մահվան 4 դեպք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ