Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Ի՞նչ է հղիությունը և ինչպե՞ս պատրաստվել դրան

Ի՞նչ է հղիությունը և ինչպե՞ս պատրաստվել դրան

2117
0

Հղիությունը կնոջ կյանքի կարևոր և պատասխանատու ժամանակահատվածներից մեկն է: Հետևաբար`այդ երջանիկ իրադարձությանը պետք է պատրաստվել և’ հոգեպես, և’ ֆիզիկապես: Առողջ երեխա ունենալու համար կինն առաջին հերթին պետք է առողջ լինի: Հղիությանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների:

1. Զույգերը պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից:

2. Ամուսնական զույգը պետք է հետազոտվի սեռավարակների /միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, հերպես-վիրուս, ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս, գոնոռեա, տրիխոմոնիազ, ՁԻԱՀ/ հարուցիչների հայտնաբերման համար: Այդ հիվանդությունները հաճախ հանգեցնում են անպտղության, պտղի զարգացման արատների, հղիության կրելախախտի, արհեստական վիժումների:

3. Կինը պետք է հետազոտվի կարմրախտի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման փաստով: Եթե հակամարմիններ չեն հայտնաբերվում, անհրաժեշտ է պատվաստվել կարմրախտի նկատմամբ` պտուղը ներարգանդային արատներից պաշտպանելու համար: Եթե կինը համոզված է, որ մանկական տարիքում տարել է կարմրախտ, ապա հետազոտման կարիքը չկա, քանի որ կարմրախտի նկատմամբ ձևավորվել է կայուն իմունիտետ:

4.Անհրաժեշտ է հետազոտվել տոքսոպլազմոզի նկատմամբ, որի հարուցիչը փոխանցվում է տնային կենդանիներից:

5.Կարելի է հղիանալուց 3-4 ամիս առաջ ընդունել պոլիվիտամիններ /հատկապես` ֆոլաթթու պարունակող:

6.Անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ:

Բեղմնավորում

Ձեր հղիության ժամկետի մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում: Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական օրգանների նորմալ գործունեությունը:

Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ, սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը: Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ձվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է:

Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել: Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ