Գլխավոր էջ Գլխավոր Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է. նախարար

Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է. նախարար

1111
0

Առողջապահության նախարար Արսեն թորոսյանը Facebook-ի էջում գրում է.

« Քանի որ այսօր համացանցում կրկին հիշեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հավելագրումների հայտնի դեպքը, կարծում եմ պատմական էքսկուրսի և ոչ վաղ անցյալի հիշողությունների թարմացման կարիք կա:

Ստորև աղյուսակում ներկայացնում եմ նշված կենտրոնի, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական պատվերով ֆինանսավորման չափսերի վերջին 5 տարիների ժամանակագրությունը` նշելով նաև պատասխանատու նախարարների անունները:

Վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ի ֆինանսավորման աճը, երբ տեղի են ունեցել հազարավոր ուսուցիչների «կեղծ» բուժումները համընկնում է նախարար Արմեն Մուրադյանի պաշտոնավարման շրջանի հետ:

Այնուհետև դա շարունակվում է նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում, սակայն հանուն արդարության պետք է նշեմ, որ նա իր պաշտոնավարման 2-րդ օրացույցային տարվանից սկսում է պայքարել տվյալ ԲԿ-ի հավելյալ ու անհիմն ֆինանսավորման դեմ: Առաջին օրացույցային տարում դա նրան չի հաջողվել անել:

Իմ պաշտոնավարման 1-ին օրացույցային տարվա վերջում ԲԿ-ի ֆինանսավորումը ընկնում է և 2-րդ օրացույցային տարվա սկզբում այն դառնում է ամենացածրը վերջին 5 տարիների ընթացքում: Այս փոփոխությունը պայմանավորված է 2018թ.-ի օգոստոսին տնօրենի փոփոխությունով, որից հետո հավելագրումները իսպառ վերանում են:

ԲԿ-ի հետագա ֆինանսավորման աճը 2019թ.-ի կեսերից արդեն իսկ պայմանավորված է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների իրական ծավալի աճով, ինչպես նաև ծառայությունների փաթեթի ընդլայնումով, ինչպես ամբողջ երկրում:

Նաև երկրորդ սյունակում ներկայացնում եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պետական ֆինանսավորումը, որը սկսում է աճել իմ պաշտոնավարման ընթացքում»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ