Գլխավոր էջ Կնոջ Առողջություն Ինչու՞ չեմ նիհարում. 9 հիմնական պատճառ

Ինչու՞ չեմ նիհարում. 9 հիմնական պատճառ

14750
0

Նիհարելու պրոցեսը կանանց համար կյանքի յուրաքանչյուր շրջափուլում անչափ կարևոր է: Յադ պրոցեսը առավել հեշտ դարձնելու համար խորհուրդներ է տալիս անհատական և խմբակային մարզումների միջազգային որակավորմամբ ֆիթնես մարզիչ Անահիտ Մկրտչյանը:

Գուցե հակասական թվա, սակայն հաճախ գիրությունը կարող է սննդարար նյութերի անբավարարության հետևանքով առաջանալ:
Եթե սնունդն իր բաղադրությամբ սննդարար չէ, ապա, որքան էլ այն ցածրկալորիական լինի, միևնույն է, կշեռքի սլաքը վեր է բարձրանալու: ⚡️Կալցիումը, երկաթը, մագնեզիումն ու D վիտամինը կենսականորեն կարևոր տարրեր են, որոնք անհրաժեշտ է ստանալ բնական աղբյուրներից: Եթե ինչ-որ վիտամինի կամ էլ տարրի անբավարարություն ունենք, ապա օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, և էներգիայի պակաս ենք զգում:

Դեղորայք . Նույնպես քաշի ավելացման լուրջ պատճառ է:
Այս դեպքում հատկապես «նենգ» բնույթ ունեն հակաբեղմնավորիչները, հակադեպրեսանտները, ստերոիդներն (խթանիչները) ու նույնիսկ դիաբետի բուժման դեղամիջոցները: Եթե նկատում եք, որ նոր դեղամիջոցների ընդունմանը զուգահեռ գիրանում եք, ապա դրա մասին զրուցեք բուժող բժշկի հետ ու խնդրեք այլընտրանքային տարբերակ գտնել ձեզ համար, որից նման երևույթներ չեն լինի:

Հորմոնալ անհավասարակշռություն
Եթե ձեր մակերիկամներն ու ձվարանները չափից ավելի տեստոստերոն են արտադրում,
ապա կսկսեք գիրանալ: Տհաճ երևույթներից է նաև անկանոն դաշտանը:
Քաշի ավելացմանը նպաստում է նաև ձվարանների վրա պոլիկիստոզի գոյացումը:

Անբավարար քուն.

Եթե անգամ օրական քնում եք 6-7 ժամ, ապա հնարավոր է` ձեր մարմինը լրիվ չհասցնի հանգստանալ:
Որպեսզի գիրանալու այդ պատճառը բացառեք, ուրեմն փորձեք 15 րոպե վաղ պառկել քնելու: Ու անպայման տարբերություն կզգաք:

Վահանաձև գեղձի խնդիր
Եթե 3-5 կգ-ով եք գիրացել, ապա դա կարող է վահանաձև գեղձի հետևանք լինել: Մարսողական տրակտում երկար մնացած սնունդը ևս կարող է քաշի ավելացման հանգեցնել:

Սննդի դանդաղ յուրացում
Սնունդը, որ երկար ժամանակ է խցանված մնում աղիքներում, նույնպես կարող է ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ, եթե մանավանդ փորկապություն ունեք: Աղիքների շարժունակության պակասը դանդաղ նյութափոխանակության պատճառ է դառնում, ինչը դյուրացնում է քաշի ավելացումը, իսկ դրանից ազատվելու բոլոր փորձերն ապարդյուն են:

Դեպրեսիա
Եթե տառապում եք դեպրեսիայից, ուրեմն, հնարավոր է, որ շատ եք ուտում: Ցավոք, հակադեպրեսանտներն էլ են քաշ ավելացնում:

Սթրես
Միայն դեպրեսիան չէ, որ նպաստում է քաշի ավելացմանը: Նույնպիսի պատճառ է սթրեսը, ինչը ևս դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ստիպում ճարպ պահեստավորել:
Եթե ձեր քաշի ավելացման պատճառը սթրեսն է, ապա ամենայն հավանականությամբ ճարպը կուտակվում է գոտկատեղի շրջանում: Իսկ երբ սթրեսը չեք կարողանում հաղթահարել, ապա,սկսում եք ավելի շատ ուտել:

Կմախք-մկանային ապարատի վիճակը
Օսթեոարթրիտն ու այն հիվանդությունները, որոնք ազդում են մկանների, ողնաշարի, ու հոդերի վրա, նույնպես քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ:
Ոտքերի ու ընդհանրապես հոդերի ցավը, բնականաբար, ֆիզիկական վարժությունների չի տրամադրում: Առաջարկվում է լողով զբաղվել կամ էլ խորհրդակցել բուժող բժշկի հետ. նշանակումները կարող են զգալիորեն թեթևացնել ընդհանուր վիճակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ