Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում. հերթական սուտը

Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում. հերթական սուտը

942
0

Ուռուցքաբանական ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց լրատվական դաշտում հայտնվեց մի դիմում (Հ)Ռիփսիմե Խուդաղուլյանից, որում նշվում էր, որ նրանք Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում: Նույն այդ դիմումը, սակայն անունները փակած, իր էջում տեղադրեց նաև նախարարը…

Չեմ ուզում մտածել, որ դա սովորական կեղծիք է, բայց հաշվի առնելով նախարարի ստերի քանակը, ինչպես նաև դիմումատուի ազգանունի յուրօրինակ լինելը, ես որոշեցի ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնեմ և գտնեմ այդ անձին… Այսպիսով փաստում եմ, որ Հայաստանում, ընտրողների ցանկում գոյություն չունի Հռիփսիմե Խուդաղուլյան անուն ազգանունով մարդ…
Լիահույս եմ, որ այդ կինը հորինված կերպար չէ և սա ուղղակի թյուրիմացություն է… այլ պարագայում, այս հարցով արդեն պետք է զբաղվեն իրավապհները…

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/1468117850/posts/10215622883352983/?substory_index=63

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ