Գլխավոր էջ Գլխավոր Աշոտ Սարգսյանը դեսանտի պարտականությունները կատարելիս, շտապե՞լ է և չի փոխել համազգեստը

Աշոտ Սարգսյանը դեսանտի պարտականությունները կատարելիս, շտապե՞լ է և չի փոխել համազգեստը

3391
0

«Պարոն Մանրիկյան ջան, խնդիրն այն է, որ պետական բյուջեն անձնական գրպան չի: Ես կարծում եմ, որ որևէ ելույթից առաջ պետք է ծանոթանալ, թե ինչ պայմանագրերով է աշխատում պետությունը բժշկական կազմակերպությունների հետ, որից հետո նոր փորձել քննադատել: Նորքի սրտաբանականը 2019-ից գրեթե մեկ մլրդ դրամով ավել բյուջե է ստանում: Եթե պետությունը պատվեր է տալիս ԲԿ-ին` կոնկրետ ծավալի աշխատանք, ապա դա կատարվում է այդ ծավալի շրջանակում»,-  այս մասին հայտարարեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և ավագանու նիստին եկել էր հատուկ հանդերձանքով ու դիմակով:

Այստեղ պետք է ընդգծենք, որ Աշոտ Սարգսյանը գրեթե ամեն օր շփվում է կորոնավիրուսով վարակակիրների հետ, ուստի նույն հանդերձանքով ավագանու նիստին ներկայանալը անպատասխանատու քայլ է  Արսեն Թորոսյանի խորհրդականի կողմից։ Նա այդպես վտանգի է ենթարկում  նիստին ներկա ավագանու մյուս անդամների առողջությունը։

Նշենք, որ ԱՆ նախարարի խորհրդականը որոշել էր ներկայանալ ավագանու նիստին, երբ ուղիղ եթերով լսել էր՝ ինչպես է  Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը, խոսելով Նորքի սրտաբանական հիվանդանոցի մասին, քննադատել առողջապահության նախարարությանը՝ օգտագործելով «քցոցի» բառը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ընդդիմանեց Սարգսյանին՝ նշելով, որ եթե ցանկանում էր հայտնել իր և  առողջապահության նախարարության դիրքորոշումը, ապա պետք է ներկա լիներ  նիստին։

Միքայել Մանրիկյանի պատասխանը շատ չուշացավ։

«Ես գիտեի, որ ցավոտ կլինի այս հարցի քննարկումը առողջապահության նախարարության համար, բայց այս կարգի ցավոտ, որ րոպեների ընթացքում դեսանտ կիջացնի իմ գործընկերոջ գլխավորությամբ, անսպասելի էր»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ Աշոտ Սարգսյանն այնքան է շտապել դեսանտի իր պարտականությունները կատարելու, որ մոռացել է փոխել այն համազգեստը, որով շփվել է վիրուսակիրների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ