Գլխավոր էջ Կնոջ Առողջություն Իրականում գոյություն ունի՞ զույգերի միջև սեքսուալ անհամատեղելիություն

Իրականում գոյություն ունի՞ զույգերի միջև սեքսուալ անհամատեղելիություն

9480
0

Մասնագետները վստահեցնում են, որ սեքսոլոգիական տեսանկյունից չկան զույգեր, որոնք կարող են լինել բացարձակ անհամատեղելի՝ սեքսուալ տեսանկյունից: Այս պարագայում հաճախ ի հայտ են գալիս սեքսուալ աններդաշնակություններ (դիսհարմոնիաներ), որոնք կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով:

Հենց այս մասին MedMedia-ն զրուցել է Հայ-ամերիկյան ԱԿ-ի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:

«Զույգերի սոցիալ-հոգեբանական անհարմարողականությունն առաջանում է, երբ առկա են միջանձնային լարված փոխհարաբերություններ, փոխադարձ սիրո և հարգանքի բացակայություն, բնավորության որոշ գծերի շեշտվածություն»,- շեշտադրեց բժիշկն ու ավելացրեց.

«Այս դիսհարմոնիան հաճախ դիտվում է բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց մոտ, առավել քիչ՝ բազմազավակ ընտանիքներում»:

Ամուսինների սեռավարքային աններդաշնակության պատճառ, ըստ Սևադա Հակաբյանի, կարող են հանդիսանալ գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի, սեռական վարքի և ցանկալի մոդելի անհամապատասխանությունը:

«Նորապսակներին ընտանեկան և սեռական կյանքին անբավարար նախապատրաստելը, սեռական ֆունկցիայի նորմայի, պաթոլոգիայի մասին գիտելիքների բացակայությունը կամ աղավաղված ընկալումը կարող են պատճառ լինել դեզինֆորմացիոն-գնահատողական դիսհարմոնիայի առաջացմանը»,-ասաց սեքսոպաթոլոգը, ընդգծելով, որ բոլոր դեպքերում էլ հնարավոր է հասնել ամուսինների միջև աններդաշնակության վերականգնմանը, այստեղ մեծ դեր ունի ընտանիքի պահպանման համար նրանց իրական ցանկությունը և պատրաստակամությունը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ