Գլխավոր էջ Նորություններ Պատրաստվում ենք հաջորդ սցենարին. նախարար

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին. նախարար

4645
0

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։

«Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը»,– ասաց նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ