Գլխավոր էջ Գլխավոր Կուսաթաղանթ, կամ թեմա, որ հավերժ է

Կուսաթաղանթ, կամ թեմա, որ հավերժ է

23227
0

Հայերիս համար «կուսություն» ասվածը «կնճռոտ», ցավոտ ու էմոցիոնալ հարց է: Սրա պատճառով շատ զույգեր են բաժանվել, շատ ընտանիքներ քանդվել ու շատ ճակատագրեր են խեղաթյուրվել: Բայց չէ՞ որ սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ:

Ինչևիցե, մարդիկ տարբեր են ու տարբեր են նաև մոտեցումները, սակայն ի՞նչ է կույսաթաղանթը (hիմենի) և ի՞նչ դեր է այն կատարում, այս հարցերի շուրջ MedMedia.am-ը զրուցել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի «Արաբկիր» մասնաճյուղի ղեկավար, բ.գ.թ, գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ:

«Անատոմիական տեսանկյունից այն լորձաթաղանթի ծալք է, որը «պատնեշ» է հանդիսանում և բաժանում է արտաքին սեռական օրգանները ներքինից, գտնվում է հեշտոցամութքի հատվածում»,- նշեց բժշկուհին: Մասնագետի խոսքով՝ հադիպում են կուսաթաղանթի տարբեր ֆորմաներով՝ օղակաձև, կիսալուսնաձև և այլն:

«Մինչ սեռական լիարժեք հասունացման տարիքը, մինչ ձևավորվում է հեշտոցի լորձաթաղանթը և պատրաստ է սեռական կյանքի, կուսաթաղանթը կատարում է նաև պաշտպանիչ դեր արտաքին միջավայրից»,- մանրամասնեց գինեկոլոգը: Ինչպես Տաթևիկ Ղորուխչյանը նշեց, հիմենի կառուցվածքում առկա են անոթներ, նյարդային վերջույթներ (թելեր), սակայն իրենց տեղակայումը և քանակը շատ անհատական է, ինչն էլ բացատրում է դեֆլորացիայի ժամանակ շատ տարբեր ցավային դրսևորումների արտահայտությամբ և պատրվելիս արյան քանակի տարբեր քանակությամբ:

«Նորմայում բոլորը կուսաթաղանթ ունենում են, ավելին՝ կուսաթաղանթ առկա է նաև շատ կաթնասունների մոտ»,-ասսաց մասնագետն ու հավելեց, որ կուսաթաղանթի բացակայությունը միշտ չէ, որ աղջկա այսպես կոչված «փորձվածության» մասին է խոսում, հանդիպում է նաև բնածին կուսաթաղանթի բացակայություն՝ ապլազիա, կամ մեկ այլ բնածին վիճակ՝ ատրեզիա: Կուսաթաղանթը, ինչպես հայտնի է, հիմնականում պատռվում է առաջին սեռական հարաբերության ժամանակ` թողնելով միայն հիմենի պտուկանման մնացորդներ:

«Կուսաթաղանթը ունի նաև որոշ նշանակություն, որը շատ սպեցիֆիկ է տարբեր ազգերի մոտ, կախված ազգային սովորություններից, մտածելակերպից: Այն կապված է առաջին սեռական հարաբերության, առաջին սեռական փորձի հետ ինչն էլ տալիս է որոշ դեպքերում հոգեբանական ապրումներ»,- շեշտադրեց գինեկոլոգն ու հորդորեց մինչ սեռական կյանքի սկիզբ հասկանալ, զգալ զուգնգերոջ հետ ստեղծված փոխհարաբերություններրը և միայն կուսաթաղանթի բացակայությամբ չդատել կնոջ բարոյական նկարագիրը:

Հեղինակ` Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ