Գլխավոր էջ Գլխավոր Կեսարյան հատման ցուցանիշներն օրեցօր աճում են

Կեսարյան հատման ցուցանիշներն օրեցօր աճում են

7082
0

Գնալով` կեսարյան հատումը դառնում է ծննդօգնության ավելի ու ավելի տարածված մեթոդ, սակայն այն այնուամենայնիվ վիրաբուժական միջամտություն է, ինչը կրում է որոշակի ռիսկեր թե՛ մոր, թե՛ երեխայի համար, առավելևս, երբ կատարվում է անհարկի:

Մանկաբարձ-գինեկոլոգ Եվա Չիչոյանի խոսքով գոյություն ունեն մի շարք ցուցումներ, որոնց առկայության դեպքում արվում է  կեսրայան հատում.

« Կեսարյան հատման ցուցումներից են՝ III և IV աստիճանի նեղ կոնքը, կոտրվածքների և այլ պատճառներով խիստ փոքրացած չափեր և փոփոխված ձև ունեցող կոնքը (ասիմիլացիոն, սպոնդիլոլիստետիկ, օստեոմիելիտիկ և այլն), միզապարկի քարերը, որոնք շրջափակում են փոքր կոնքը, կոնքի ուռուցքները, պարանոցային միոմաները, ձվարանների, միզապարկի ուռուցքները, որոնք շրջափակում են ծննդաբերական ուղիները և այլն: Սրանց առկայության դեպքում բժշկի անմիջական հսկողության և ցուցման պարագայում արվում է կեսարյան հատում»,- ասում է նա:

Մասնագետի խոսքով  բնական ճանապարհով ծննդաբերությունը մնում է ամենանախընտրելի տարբերակը՝ բարդությունների բացակայության դեպքում:

Կեսարյան հատումը հիմնականում իրականացվում է հղիության 39-րդ շաբաթից հետո, երբ երեխան լիովին զարգացած է և կենսունակ: Երբեմն հարկ է լինում ծննդօգնության նման տարբերակի գնալ ավելի վաղ շրջանում՝ ելնելով առողջական ցուցումներից:

2017 թվականին ՀՀ-ում  ծնվել է 37 հազար 841 երեխա, որից 11 հազար 539-ը՝ կեսարյան հատումով: Այսինքն, կեսարյան հատումների թիվը հանրապետությունում կայուն կերպով աճում է ,և  եթե 90-ականներին այն կազմում էր  ծնունդների 3,4 %-ը, ապա այսօր ցուցանիշը գերազանցում է անգամ 30%-ը:

Լատինական Ամերիկայում՝ Մեքսիկայում, Բրազիլիայում, թվերը շատ բարձր են՝ մոտ 40-50 տոկոս: ԱՄՆ-ում նույնպես շատ բարձր ցուցանիշներ են`32 %: Թուրքիայում վերջին  տարիներին ծննդաբերությունների 50 %-ը կեսարյան հատմամբ  են  իրականացվում:

Կեսարյան հատման ցուցանիշները համեմատաբար ցածր են Իսրայելում Նիդերլանդներում և Շվեդիայում(15%-16%): Ֆրանսիայում  կեսարյան հատումը ծննդաբերությունների 20% է կազմում, Գերմանիայում`30%-ից ավելի:

Հարկ  է  նշել նաև, որ կեսարյան  հատման ավելի բարձր ցուցանիցներ գրանցաց երկրներում հաճախադեպ են նաև ծննդկանների և նորածինների մահերը:Իմանալով այս ամենը` յուրաքանչյուր մայր պետք է կատարի ճիշտ ընտրություն իր փոքրիկի համար. կյանքի բնականո՞ն, թե՞ հատվող սկիզբ:

Կեսարյան հատումը կարող է առաջացնել բազմաթիվ բարդություններ՝ կպումներ, հետվիրահատական ճողվածքներ, վերքի ինֆեկցում, հաջորդ հղիության ընթացքի բարդացման հավանականության մեծացում:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ