Գլխավոր էջ Գլխավոր Ասողին լսող է պետք. թե ինչպես վարակակիրների թիվը հասավ 1291-ի

Ասողին լսող է պետք. թե ինչպես վարակակիրների թիվը հասավ 1291-ի

13219
0

Ասում են՝ փորձանքը գալուց առաջ լուր չի ուղարկում, բայց արիուտես, որ կորոնավիրուսը մինչև Հայաստան հասնելը մի քանի անգամ «խաբար ա արել»։ Դե երևի ինքնասիրությունից ելնելով, որ հետո Առողջապահության նախարարությունը չասի՝ թե մենք քնած, Կորոնան գող-գող եկավ, մնաց։

Աշխարհին հայնի այս համավարակը Իրանի ու Հայաստանի սահմանին երկար կանգնել ու մտածել է՝ հիմա մտնե՞մ,  թե՞ չէ։ Հետո էլ, փոշմանել ու որոշել է, որ Հայաստան ոչ թե «պարսկական», այլ մաքուր իտալական կորոնավիրուս պիտի մտնի։

Քանի դեռ, սակայն, վիրուսը մեր երկրում չէր, այն շատ հեռու էր թվում։ Դե, հետո ի՞նչ, որ ամբողջ աշխարհում վարակակիրների թիվն 80 000-ն անցնում էր, հետո ի՞նչ, որ ասում էին սահմանը փակեք, հետո ի՞նչ, որ ԱՀԿ-ն, միջից երկու կես լինելով, հայտարարել էր, որ բոլոր երկրները պարտավոր են պատրաստվել կորոնավիրուսի համաճարակին արձագանքելու համար:

Ինչպես փաստում է ժողովրդական իմաստությունը՝ ասողին լսող էլ ա պետք, բայց դե, խոսքը մեր մեջ,  մենք ավելի շատ ուզում ենք՝ ասենք։ Մտածելու ի՞նչ կա.  «հայու գենի» դեմ բոլորն են անզոր։ Նման մի մտքի  գոհար էլ պետք է ասեր նաև մեր մեծամեծար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Մեջբերում եմ.

«Կորոնավիրուսն  ու՞մ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»։

Դե հա էլի, իզուր ի՞նչ ենք դարդ անում։ Մենք ոնց խորոված-քոչարիով հեղափոխություն արինք, էդպես էլ խորոված-քոչարիով, պինցետով ու սխտորով, նշանդրեքով կորոնավիրուսին արժանավայել Հայաստան կբերենք մեզ հարս։ Պիտի տարբերվե՞նք, թե՞ չէ։

Ճիշտ էր էլի ասում «դոկտոր» Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան  «սեպագիր արձանագրությունում».

«Հլա մի էս  պանիկան թարգեք, կայֆավատ եղեք։  Հայաստանում էդքան մարդ, էդքան ծեր ու էդքան հիվանդ չկա, որ Կորոնավիրուսից չոռ կպչի»։

Հլա մի էս պանիկան թարգեք։Նախ, Կորոնավիրուսից մահանում են հիմնականում ծերերը և ուղեկցող ծանր հիվանդություն…

Geplaatst door Հայկ Մանասյան op Maandag 24 februari 2020

Էս խեղճ մարդը շատ իմանար, որ իր սև հումորը մերկ ճշմարտության տեղ կանցնի շատերի մոտ։ Էս էր, ու պըրծ… Մոլորակային հեղինակություն Կորոնավիրուսին «շան տեղ»  չէին դնում իշխանությունները։ Էնքան բանի տեղ չդրեցին, մինչև կորոնավիրուսը գազազեց ու վարակակիրների թիվը այսօրվա դրությամբ հասցրեց 1291-ի, բայց դե շատ առաջ չանցնենք, առջևում  դեռ համահայկական «Հումորի լիգա»-ն է սպասվում։

Ֆեյսբուքը դարձավ  համահայկական «Հումորի լիգա»-ի հարթակ, բայց էստեղ հաղորդավար, մասնակից, ժյուրի ու հանդիսատես խառնվել էին իրար։ Ժյուրին մասնակից էր, հաղորդավարը՝ հանդիսատես, հանդիսատեսն էլ՝ էպիդեմիոլոգ։

Իմիջայլոց, «Հումորի լիգա»-ում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր չափազանց սուր հումորի համար՝ «Ազգ-էպիդեմիոլոգ»։

Դե ասա, տանը նստած քաղաքագետ էիք խաղում էլի, ի՜նչ մի դարձաք էպիդեմիոլոգ։ Դու՜ք ինչ գիտեք, երբ պիտի Հայաստանը սահմանը փակի, կամ պիտի՞ փակի, թե՞ չէ, կամ ինչի՞ պետք է Հայաստան եկածները միանգամից մեկուսացվեն։ Երբ վարակիրների թիվն ավելանա, երբ հասկանանք, որ սխալվել ենք, էն ժամանակ էլ  եկածներին կմեկուսացնենք։

Հենց նման սցենարով էլ մարտի 1-ին հայտարարվեց Հայաստանում կորոնավիրուսի վարակաման առաջին դեպքը։ Դե Թորոսյանն էլ բաց չթողեց կատակելու հնարավորությունը.

«Ես արդեն զարմանում էի, որ Հայաստանում վարակման դեպք չի գրանցվել։ Մտածում էի՝ կարո՞ղ ա մի բան էն չի։»

Էսպես ասելով,  ֆեյսբուքյան ուղիղ եթերներով խոսելով, պատասխանատու կառույցների ոչ պատասախանտու անձինք չնկատեցին էլ, թե ոնց Կորոնավիրուսը գլխներիս խաղ խաղաց։ Մի էնպիսի խաղ, որ ոչ տեսել էինք, ոչ՝ լսել, ոչ էլ գիտենք՝ կորոնավիրուսի թիվն ինչի է հասել 1291-ի, իսկ մահերի դեպքերը՝  20-ի։

Միայն աստղերն են հուշում, որ փաստորեն ինչ-որ մի տեղ  (մասնավորապես առողջապահական համակարգում) ինչ-որ մի բան այն չեն արել։ Գու՞ցե ֆեյսբուքյան ուղիղ եթերներն էին մեղավոր, գու՞ցե ժամանակն էր մեղավոր, որ չափից շատ արագ էր թռչում, իսկ նրա հետևից հասնել չէր կարողանում Առողջապահության նախարարությունը։  Ասողին լսող է պետք, իսկ մեր պետությանն էլ Առողջապահության նախարար:

Ցավով պետք է նշեմ, որ Կորոնավիրուսային արշավանքը Հայաստանում այսքանով չավարտվեց։ Սրանք Կորոնավիրուսի արկածներն էին մինչ մարտի 1-ը։

Հաջորդիվ ընթերցեք՝ «Կորոնավիրուսը փախչում է Գոլդըն Փելեսից»։

Շարունակելի…

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ