Գլխավոր էջ Գլխավոր Պարգևավճարներ, որ հասցեատերերին չհասան

Պարգևավճարներ, որ հասցեատերերին չհասան

5839
0

Հետհեղափոխական Հայաստանում պետական գրեթե բոլոր կառույցներում շռայլորեն պարգևավճարներ են բաժանվում, սակայն գրեթե միշտ քննադատության է արժանանում Երևանի քաղաքապետարանը: Լրատվամիջոցնեորով շրջանառվող ու լայն շրջանակի կողմից քննադատության արժանանալու հանգամանքը մամուլը  կապեց մայրաքաղաքում աղբի կուտակման հետ:

Հատկապես աչքի ընկավ  օրերս 29.017.001 մլն դրամ բաժանված պարգևավճարները: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանը գումար էր խնդրել տարբեր երկրներից: Բացի այդ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հաշվեհամար է բացվել, որին գումար են փոխանցում ինչպես մեր արտասահմանյան հայրենակիցները, բարերարները, այնպես էլ հասարակ քաղաքացիները, ովքեր աշխատում են և պարգևավճարներ այդպես էլ չեն ստանում:

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց`մարտի 16-ից, հետո հատկապես ոստիկանության զորքերը անցել են ուժեղացված ծառայության, իսկ ապրիլի 15-ին, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ասել է, որ ոստիկանության աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ ցանկացել են գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին: Ստացվում է քաղաքապետարանում իրենց աշխատանքը կատարող աշխատակիցները պարգևատրվում են, իսկ արտակարգ ռեժիմով, ցանկացած եղանակային պայմաններում աշխատող ոստիկանության աշխատակիցները չեն ստանում նույնիսկ իրենց ամսական աշխատավարձը:

Կորոնավիրուսի տնտեսկան հետևանքների չեզոքացման ծրագրերը, ըստ սոցցանցերի գրառումների, քիչ են և չեն բավականացնում քաղաքացիների մինիմալ կարիքների համար: Արձանագրենք, որ կան սոցիալական բազմաթիվ խմբեր, որոնք սպասում են աջակցության իրենց ծրագրերին: Կառավարությունը մի կողմից խոստանում է չմոռանալ այդ քաղաքացիներին, մի կողմից էլ հայտարարում, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա և բոլոր միջոցները չի, որ պետք է օգտագործել:  Օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով ասաց, որ բարեգործություն չի համարում 3000 դրամանոց սննդի տոպրակներ նվիրելը և միաժամանակ դա լուսաբանելը: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Երևանի քաղաքապետարանը մոտ 2000 շահառուների օգնության ձեռք մեկնեց և աշխատակիցները այն հանձնեցին, որոնք ոչ պակաս լուսաբանման արժանացան, քան մյուս բարերարների կողմից տրամադրվող աջակցությունները:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո լրատվականները և պատգամավորներից շատերը, նույնիսկ ավագանու անդամները սկսեցին փնտրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որից հետո հայտարարությամբ հանդես եկավ հենց ինքը`Մարությանը, և ասաց, որ նիստերին գնում է և բնավ պարտադիր չէ, որ ինքը լրատվկաններում երևա, որ հասկանան աշխատում է: Մինչ այժմ պարետատան ասուլիսներին ինքն անձամբ չի մասնակցել, իսկ ասուլիսի մասնակիցներից բոլորին տրվել է այն հարցը, թե ինչ է անում քաղաքապետարանը և աշխատակիցները կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Պատասխանը հետևյալն էր 2000 շահառուների օգնել են և ախտահանում են բազմաբնակարան շենքերի մուտքերը, սա էլ մինչև այն պահը, երբ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ախտահանումը իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները: Դրանից հետո քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ համագործակցում են ԱԻՆ աշխատակիցների հետ և այն եղել է նաև մինչև արտակարգ դրությունը: Քաղաքապետարանի աշխատակիցները մինչ հանրային տրասպորտի գոծունեությունը դադարեցնելը ախտահանել են հանրային տրասպորտը: Նաև վարչական շրջանների և համատիրությունների միջոցներով իրականացնում են բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանումը: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ, պարգևատրվել են 102 աշխատակից։ Ըստ հրապարակման պարգևատրումները հավասարապես չեն բաշխվել:

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով՝ այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի ղեկավարները, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներն ու նաև վարչական շրջանների ղեկավարները։ Ամենաբարձր պարգևավճարը՝ 560 հազարական դրամ, ստացել են քաղաքապետի երկու խորհրդականները՝ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը։

Ուշագրավ է հատկապես այն, որ քաղաքապետի տեղակալի գործավարը, օգնականն ու առողջապահության վարչության պետը գրեթե հավասարաչափ պարգևավճար են ստացել՝ 300 հազար դրամից մի քիչ ավելի։

Այս պարգևավճարների բաշխումից հետո միայն,  քաղաքապետարանը հանդես եկավ նոր հայտարարությամբ. Կորոնովիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները ևս կպարգևատրվեն: Ավագանու աշխատակիցներից, որոշ պատգամավորներ հանդես եկան գրառմանբ ասելով, որ այն չեն համարում պարգևավճարներ այլ ուղղակի երկու մասից բաղկացած աշխատավարձ են ստանում:

Երկու մասից բաղկացած աշխատավարձ ստացողներին քաղաքացիներից շատերը հիշեցրին, որ իրենք աշխատավարձ չեն ստացել, որոշներն էլ ստացել են մի մասը, իսկ  3000 դրամ արժողությամբ տոպրակներին դեռ սպասողներ կան:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ