Գլխավոր էջ Գլխավոր Իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ իրավիճակն արդեն դուրս է եկել հսկողությունից

Իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ իրավիճակն արդեն դուրս է եկել հսկողությունից

2057
0

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը թաքցնելը կապված է ոչ թե թեսթերի քիչ քանակության հետ, այլ այն բանի հետ, որ իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակ հսկողությունից դուրս է եկել»,- այս մասին ասաց «Covid-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը 5TV-ի եթերում։

Ըստ նրա՝ այժմ առողջապահական համակարգն ավելի քան քաղաքականացված է, քան երբևէ։

«Եթե մենք ունեցել ենք վատ առողջապահական համակարգ, ապա երբեք չենք ունեցել քանդվող առողջապահական համակարգ։ Նախկինում ունեցել ենք էպիդեմիաներ, և կարողացել ենք դրան դիմակայել, իսկ այժմ  ունենք իրավիճակ, որին չենք կարողանում դիմակայել։ Եվ մինչև այսօր էլ ոչ նպատակային վատնվում են ռեսուրսները պլակատների և այլնի վրա։ Այսինքն չկա ուղղորդված ծախս, ուղղորդված պայքար կորոնավիրուսի դեմ»,- նշեց Գևորգ Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված քայլերը պարզապես պայքարի իմիտացիա են ստեղծում։

«Փաշինյանը հայտարարում է, թե մեր մոտ վիրուսի ողնաշարը կոտրվել է, պետք է լավատես լինենք, մինչդեռ գիտականորեն մենք կարող ենք վիրուսի ողնաշարը կոտրել այն պարագայում, երբ մեր մոտ ընթացքի կորը ուղղվի։ Այսինքն նոր վարակվածների և բուժվածների թիվը հավասարվի, կամ էլ վարակվածների թիվն ավելի ցածր լինի, քան բուժվածներինը»,- իր խոսքն ամփոփեց Գևորգ Գրիգորյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ