Գլխավոր էջ Uncategorized Մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քան վարակվածները․ Թորոսյան

Մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քան վարակվածները․ Թորոսյան

836
0

Այսօրվա թարմ տվյալներով՝ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քանի կորոնավիրուսով նոր վարակվածները։ Արդյունքում ակտիվ վարակակիրների թիվը նվազել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, և եթե հնարավոր լինի տեմպը պահել, և գործատուները պահեն սանիտարական պայմանները, իրավիճակը երկար ժամանակ կառավարելի կլինի։

Թորոսյանը տեղեկացրեց, որ մեկ օրվա ընթացքում իրականացրել են 810 թեստավորում, ինչը 1 միլիոն բնակչի հաշվով մեծ թիվ է՝ այլ երկրների համեմատությամբ։ Հիմա, ըստ նախարարի, լաբորատորիայի կարողությունները բավարար են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ