Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 9000 բուժաշխատող

ԱՄՆ-ում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 9000 բուժաշխատող

495
0

ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 9200 բուժաշխատողի մոտ, որից 27-ն արդեն մահացել են։ Այս մասին հայտնում է WSJ-ն։ Վարակվածների մեծ մասը կանայք են, միջին տարիքը՝ 42։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Էնն Շուհաթը հայտարարել է, որ ներկայում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում է գտնվում 184 բժիշկ։

«Կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք, որ վիրուսը հանդիսանում է ավելի մեծ սպառալիք, քան կարծում էինք»,-ասել է նա՝ ընդգծելով բուժանձնակազմին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու կարևորությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ