Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բժիշկները զգուշացնում են փաթեթավորված թեյի վնասների մասին

Բժիշկները զգուշացնում են փաթեթավորված թեյի վնասների մասին

1134
0

Փաթեթավորված թեյը ,պարզվում է, պլաստիկ աղտահարման լուրջ աղբյուր է հանդիսանում:

Վերջերս փաթեթավորված թեյի արտադրողներից շատերը փաթեթավորման համար օգտագործում են ոչ թե թուղթ, այլ սինթետիկ նյութեր (պլաստիկ, պոլիէթիլենային տեֆֆալատ):

Կանադայի համալսարանի գիտնականները որոշել են ստուգել ՝ ինչպիսի ռեակցիաների մեջ են մտնում այս նյութերը  թեյի եռման ժամանակ, և արդյոք աղտահարման աղբյուր  չեն հանդիսանում:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են  չորս տեսակի փաթեթավորված թեյ, զգուշությամբ  թեյի տերևները հեռացրել են փաթեթից, ապա դատարկ փաթեթները տեղավորել են 95 °C եռացող ջրի մեջ:

Հետո ստացված հեղուկը հետազոտել են միկրոսկոպով: Համաձայն ստացված արդյունքի տվյալներին՝ հինգ րոպե եռման ընթացքում բաժակի մեջ են ընկնում 11,6 միլիարդ միկրոպլաստիկայի մասնիկ(հարյուր նանոմետրից ավելի մեծ չափերով), և 3,1 միլիարդ նանոպլաստիկայի մասնիկ ( հարյուր նմ): Աղտահարման այսպիսի ցուցանիշը հազար անգամ ավելին է ,քան սրանից վաղ հայտնաբերված այլ մթերքների մեջ:

Հետազոտողները նաև ստուգել են՝ ինչպես են նմանատիպ կոնցենտրացիաների պլաստիկայի փոքրիկ մասնիկները ազդում կենդանի օրգանիզմների վրա :

Նյութի աղբյուր՝ med2.ru

Թարգմանեց Տաթև Ալիխանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ