Գլխավոր էջ Պաշտոնական «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման պետական ծրագիրը» քննարկվել է խորհրդաժողովում

«Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման պետական ծրագիրը» քննարկվել է խորհրդաժողովում

430
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրում է.

« Խորհրդաժողովի երկրորդ օրը սկսում ենք «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման պետական ծրագիրը» քննարկելով։ Ծրագիրը կառավարության կողմից հավանություն արժանանալուց հետո կներառվի 2020թ. բյուջեում։

Ծրագիրը կազմված է 4 բաղադրիչից։

Դեռահասային տարիքի աղջիկների և տղաների կանխարգելիչ զննումներ, որպեսզի վաղ շրջանում վերհանվեն և բուժվեն վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները։

Ամուսնական բոլոր զույգերին, ովքեր կգրանցեն իրենց ամուսնությունը, հետազոտությունների փաթեթի տրամադրում, որում ներառված կլինեն առողջ հղիությանը խոչընդոտող հիվանդությունների ախտորոշման ծառայություններ։

Բարձր ռիսկի խմբի հղիների համար հավելյալ սքրինինգային հետազոտությունների անցկացում, ինչը թույլ կտա պահպանել հղիությունը բազմաթիվ դեպքերում։

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծրագրի ընդլայնում, որը ընդունվեց այս տարի՝ ընդգրկելով ավելի շատ զույգերի արհեստական սերմնավորման, արտամարմնային բեղմնավորման ծառայություններ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ