Գլխավոր էջ Գլխավոր Երեք բուժկենտրոններ այցելած պացիենտը մահացել է. Ո՞վ է պատասխանատու

Երեք բուժկենտրոններ այցելած պացիենտը մահացել է. Ո՞վ է պատասխանատու

8788
0
«Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը երկկողմանի թոքաբորբից 47 ամյա կին է մահացել»:
  Ահա այսպիսի լուր տեղադրելով լրատվականներից շատերը սկսեցին աշխատանքային օրը: Մահացողի  ինքազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Աբովյան« ԲԿ, որի տնօրեն Վարդան Մանուկյանը հաստատել է լուրը: Պացիենտի մոտ թոքաբորբը հաստատվել է՝ ռենտգեն հետազոտությամբ: Պարզվել է, որ պացիենտը ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։ Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել:
MedMedia-ն կապ հաստատեց «Աբովյան« ԲԿ-ի իրավաբան Հերմինեի հետ, ով ասաց, որ մահացողը ոչ թե կին է եղել, այլ տղամարդ: Բժշկական կենտրոնում տղամարդը մնացել է մի քանի ժամ, որից հետո նրան Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ նրան չեն ընդունել`պատճառաբանելով, որ ընդունում են միայն կորոնավիրուսով հիվանդներին:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ասաց, որ իրենք իրավունք էլ չունեին կորոնավիրուս չհաստատված որևէ անձի ընդունել: Տղամարդը պետք է տեղափոխվեր վերակենդանացման բաժանմունք, իսկ իրենց հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում արդեն իսկ կան կորոնավիրուսով հիվանդներ և չընդունելը բխում էր նաև պացիենտի անվտանգությունից: Բացի այդ Շտապ օգնությունը հիվանդ տեղափոխելիս միշտ  կապ   է հաստատում բուժկենտրոնի հետ, տեղյակ է պահում, որ հիվանդ են տեղափոխում, այս անգամ դա չի արվել: Չվարակված պացիենտին տեսնելով ընդունարաում նույնիսկ զարմացել են:
Ապա նույն շտապ օգնության մեքենան տղամարդուն տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ, որտեղի ընդունարանում արձանագրվել է տղամարդու կենսաբանական մահը:
«Աբովյան» ԲԿ-ի իրավաբանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ է հիվանդը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյո՞ք իրենք տեղյակ չեն եղել, որ կենտրոնը սպասարկում է միայն կորոնավիրոսով հիվանդներին: Իրավաբանը պատասխանեց, որ տղամարդու առողջական վիճակից ելնելով ստիպված են եղել հապճեպ որոշում կայացնել:
«Էրեբունի» ԲԿ-ի մամուլի ծառայությունը հեթական անգամ չպատասխանեց MedMedia-ի զանգերին, սակայն ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը Factor tv-ին տված հարցազրույցում ասել է. «Քաղաքացուն բերել են, և նա միանգամից ընդունարանում մահացել է, մենք չենք հասցրել բուժօգնություն ցույց տալ: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է ունեցել, քանի որ ուղարկել ենք դատաբժշկական դիահերձման»:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն: MedMedia-ի տեղեկություններով մահացածի դին հարազատներին հանձնելու են փակ դագաղով, ինչ էլ վրդովմունք է առաջացրել վերջիններիս մոտ:
Հարց է առաջանում արդյո՞ք թոքաբորբից մահացած բոլոր անձանց են հարազատներին փոխանցել և շարունակում փոխանցել փակ դագաղներով:
Հիշեցնենք, որ փակ դագաղներով են թաղվել Ալափարս գյուղի 61 ամյա բնակիչը և օպերային երգչուհին:
Մահացածի ազգականների հետ կապ հաստատել չհաջողվեց:
Կոտայքի մարզի շտապ օգնության ծառայություն ամբողջ օրվա ընթացքում կատարված զանգերին պատասխանեցին, որ ծառայութայն ղեկավարը զբաղված է, անձնական համար փոխանցել չեն կարող, իսկ 17:30-ին հայտնեցին, որ տնօրենի աշխատանքային ժամերը ավարտվել են:
Կապ հաստատեցինք Առողջպահության նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբաախանյանի հետ, ով ասաց, որ հարցերին պատասխանելու համար իրեն ժամանակ է անհրաժեշտ, զանգահարենք ավելի ուշ, ապա ասաց, որ կպատասխանի մինչ աշխատանքային օրվա ավարտը, հետո էլ չպատասխանեց լրատավամիջոցի զանգերին:Ավելի ուշ հաղորդագրությամբ հայտնեց. «Ան, դիահերձումն իրենից ենթադրում է բժշկական օգնության և սպասարկման տրամադրում, որի վերաբերյալ տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է, հետևաբար չի կարող տրամադրվել»:
Սովորականի նման անպատասխան մնացին նաև նախարարի մամուլի խոսանակ Ալինա Նիոկողոսյանին ուղղված բազմաթիվ զանգերը:
Հավանաբար նախարարին էլ էր ժամանակ անհրաժեշտ, որպեսզի պատասխաներ MedMedia-ի հարցերին, քանի որ այսօր պարետատան մամուլի ասուլիսի ժամանակ մահանցած անձին վերաբերող հարցը ևս չհնչեցվեց մամուլի խոսնակի կողմից:
Փաստերով խոսելիս էլ պիտի արձանագրենք, որ ունեք երկկողմանի թոքաբորբով արդեն իսկ մահացած պացիենտ, որը փաստացի եղել է երեք բուժկենտրոններում, իսկ մահվան մեջ որոևէ մեկը մեղավոր չէ, քննություն չի ընթանում: Դատաբժշկականը դիահերձելու կամ չհերձելու մասին, որևէ տեղեկություն չի հրապարակում և այս ամենին զուգահեռ իրավիճակի հետ չհաշտվող և դժգոհող ընտանիքի անդամներ և հարազատներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ