Գլխավոր էջ Նորություններ Ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից, դա կրկին ուժի մեջ...

Ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից, դա կրկին ուժի մեջ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք իրենց խնամքով և բուժումով. նախարար

472
0

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում էր լրագրողների հարցերին:

Անդրադառնալով մանկահասակ երեխաների շրջանում վարակավածության դեպքերին` նախարարը պատասխանել է.

«Մանկահասակ երեխաների ռիսկի խմբում գտնվելը պայմանավորված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիաներով, և նրանց խորհուրդ տրվեց ավելի ուշադիր լինել, չնայած որ մենք երեխաների նկատմամբ միշտ ուշադիր ենք: Իսկ երբ ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից, դա կրկին ուժի մեջ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք իրենց խնամքով և բուժումով : Խոսքը աշխարհում արձանագրված մահվան  դեպքերին է վերաբերվում, որոնց մեջ բարեբախտաբար առողջ երեխաներ չկան: Իհարկե արձանագրվել է թույլ իմունիտետով երեխայի մահվան դեպք, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, ինչը մեզ հավելյալ զգոնության առիթ է տալիս հատկապես քիմիոթերապիա ստացող, իմունային անբավարարություն  ստացող երեխաների նկատմամբ»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է 2 ամսական երեխա ունեցող ծնողի և երեխայի վիճակը, որոնց մոտ կորոնավիրուսային վարակվածություն էր ախտորոշվել Թորոսյանը ասաց, որ նրանց առողջական վիճակը լավ է, քանի որ վատ վիճակի մասին տեղեկություն չունի:

Թորոսյանը վարակված երեխաների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ դա հիվանդության տարածման տեսանկյունից որևէ նշանակություն չունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ