Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 7 պատճառ, թե ինչո՞ւ պետք է անել կքանիստ ամեն օր

7 պատճառ, թե ինչո՞ւ պետք է անել կքանիստ ամեն օր

2608
0

Կարծում եք՝ նիհարելու և մարմնի սիրուն կազմվածք ունենալու համար անհրաժեշտ է մարզասրահում անցկացնել ամենաքիչը մի քանի ժամ:

Ոչ, անգամ ամենասովորական վարժությունները դառնում են օգնական սպորտային մարզումներում: Կքանիստ-այն ինչ անհրաժեշտ է:

Որոշները կասեն, որ կքանիստը անհետաքրքիր է ու անօգուտ: Բայց դա հիմքն է սպորտային սլացիկ կազմվածք ունենալու: Սկսեք կքանստել ամեն օր: Մտածեք այն օգուտների մասին,  որ դուք ստանում եք որպես բոնուս: Աշխատում են տարբեր խմբի մկաններ: Կքանիստը- բազային ֆիզիկական մարզանք է, որը ազդում է միանգամից մի քանի մկանային խմբի վրա:

Եթե մտածում եք, որ այդ վարժությունով կարելի է մարզել միայն ոտքերի ու նստատեղի մկանները, ապա սխալվում եք: Այն կոմպլեքսային վարժություն է, որը օգտակար է ամբողջ մարմնի մկանների համար:

Չենք մոռանում նաև այն բեռի մասին, որ ընկնում է որովայնի ուղիղ մկանների, մեջքի վերին և ստորին հատվածի մկանների և պարանոցի վրա:

Երբ գնում եք մարզասրահ որովայնի  մկանները մարզելու համար մի մոռացեք  կքանստել, քանի որ այն էլ ավելի արդյունավետ կդարձնի Ձեր մարզումները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ