Գլխավոր էջ Նորություններ Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ․ Արսեն Թորոսյանի իրարամերժ խորհուրդները (տեսանյութ)

Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ․ Արսեն Թորոսյանի իրարամերժ խորհուրդները (տեսանյութ)

682
0

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

Աշխարհում, այդ թվում Հայաստանում առաջացել է դիմակների դեֆիցիտ` պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Դիմակների կրումը նախատեսվում է միայն որոշակի դեպքերում: Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ` տեսանյութում.

Geplaatst door ՀՀ առողջապահության նախարարություն op Dinsdag 3 maart 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով դիմակների մասին, նշել էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է հիմնականում տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու եւ ձեռքը բերանին, աչքերին, քթին հպելու պատճառով և այստեղ դիմակներն  ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու, այլ հիմնականում օգնում են, որ մենք մեր ձեռքը պատահաբար անգիտակցորեն չմոտեցնենք մեր բերանին կամ քթին: Ինչպես նաև նախարարը նշել էր՝ քանի որ Հայաստանում սկսել են դիմակներ կարել, ինչպես նաեւ դրանց գինը շարունակում է մնալ հարաբերականորեն բարձր, ԱՀԿ-ն էլ որոշել է խորհուրդ տալ նաեւ կրել տնային պայմաններում կարված դիմակներ,կարող են դրանք պատրաստել և կրել, իհարկե, մի պայմանով, որ դրանք պարբերաբար կթարմացվեն, կամ կլվացվեն շատ բարձր ջերմությամբ ջրով եւ հատուկ նյութերով:

Միեւնույն ժամանակ, իր նախորդ հայտարարություններում, Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ դիմակները չեն պաշտպանում վիրուսից.«Որովհետև վիրուսը շատ ավելի փոքր է, բարակ է, քան էդ դիմակների մեջ եղած ծակերն են: Երկրորդը, դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը, հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված, որովհետև դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին, և, հետևաբար, դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ որակի և ձևի, կա՛մ պետք է չօգտագործել»:

Ըստ Թորոսյանի՝ վիրուսներից պատշտպանելու են N95 կամ FFP3 հաստության դիմակները, որոնք պետք է կրել պատշաճ, խիստ ամուր կպած լինելով դեմքին, որ որևէ օդ դուրս չգա:

Ինչ է ստացվում, Թորոսյանն այժմ խորհուրդ է տալիս տանը պատրաստել դիմակներ ու կրել դրանք, սակայն ոչ հեռու անցյալում պնդում էր, որ դիմակները պետք է լինեն պատշաճ որակի, բժշկական դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք 100 տոկոսով չեն պաշտպանում վիրուսից: Իսկ արդյոք տնային պայմաններում կարված, մարդկանց կողմից պատրաստված դիմակները կարո՞ղ են վիրուսից պաշտպանել, թե՝ ոչ:

Դիմակ կրել-չկրելու, ինչպես, որտեղ կրելու մասին հայտարարություններում չխճճվելու համար առաջարկում ենք հետեւել Առողջապահության նախարարության պատրաստած տեսաուղերձին։

Աղբյուր՝ armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ