Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում 60 տարեկանից բարձր քաղաքացիները հնարավոր է պատվաստվեն. aliq.ge

Վրաստանում 60 տարեկանից բարձր քաղաքացիները հնարավոր է պատվաստվեն. aliq.ge

1243
0

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, նախատեսվում է 60 տարեկանից բարձր, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, հնարավոր է, թոքաբորբի պատվաստանյութով պատվաստվեն: Ինչպես հայտարարել է նախարարը, վերոնշյալ խմբերի համար թոքաբորբի դեմ պատվաստումը ընդունված պրակտիկա է, գրում է aliq.ge-ն:

«Միշտ զգուշությամբ էինք վերաբերվում այն խոցելի խմբին, ովքեր տարեցներ են և բազմաթիվ խրոնիկ հիվանդություններ ունեն: Այստեղ միանշանակ հայտնի է, որ հենց այս խոցելի խմբում բազմաթիվ թոքաբորբի դեպքեր կան: Մեր եվրոպական գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում և լավագույն երկրների պրակտիկայի օրինակով ստացել ենք որոշ խորհրդատվություններ, ինչի իրականացումը նախատեսում ենք Վրաստանում»,- հայտարարել է Տիկարաձեն:

Նախարարը նաև նշել է, որ ունեն կոնկրետ քանակ և անվանական ցուցակ այն մարդկանց, ում նախատեսվում է իրականացնել պատվաստում և փուլ առ փուլ կներառեն 60 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ