Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում նույն օրը կորոնավիրուսից մահացել են 50 տարի միասին ապրած ամուսինները. Metro

ԱՄՆ-ում նույն օրը կորոնավիրուսից մահացել են 50 տարի միասին ապրած ամուսինները. Metro

554
0

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել են ավելի քան 50 տարի միասին ապրած ամուսինները` 72-ամյա Ջերի եւ Ֆրենսիս Ուիլյամսոնները: Նրանք հեռացել են կյանքից վեց րոպե տարբերությամբ` իրար ձեռք բռնած:

Նրանք վարակվել էին կորոնավիրուսով ծովային նավարկության ժամանակ: Զույգը տեղափոխվել էր Միսիսիպի նահանգի Գալֆպորտ քաղաքի հիվանդանոց, որտեղ միացվել էին թոքերի արհեստական օդափոխության սարքերին, հայտնում է Metro- ն:

Հաշվի առնելով մեկուսացման խիստ կանոնները` համար նրանց հուղարկավորության արարողությունն ընկերների ու բարեկամների համար երկուշաբթի առավոտյան հեռարձակվել էր Facebook սոցիալական ցանցում:

Նրանց քահանան` հովիվ Ռիկ Քլարկն ասել է, որ Ուիլյամսոն ամուսինների կյանքը կարելի է բնութագրել մի բառով` սեր: Ջերի Ուիլյամսոնը երկար ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, իսկ նրա կինը աշխատում էր որպես բժիշկ: Երկուսն էլ թոշակի էին անցել: Նրանք երկու երեխա, ութ թոռ եւ 12 ծոռ ունեն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ