Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ֊ն մատնանշել է աշխարհում բուժքույրերի պակասի խնդիրը

ԱՀԿ֊ն մատնանշել է աշխարհում բուժքույրերի պակասի խնդիրը

547
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը։

«Բուժքույրերն ու բուժեղբայրները ցանկացած առողջապահական համակարգի հենասյուներն են»,-նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը։

ԱՀԿ-ն հայտնել է, որ աշխարհում շուրջ 28 միլիոն բուժքույրեր ու բուժեղբայրներ կան։ 2013-2018 թվականներին նրանց թիվն ավելացել էր 4,7 միլիոնով։ Ամեն դեպքում, նման մասնագետների համաշխարհային պակասը կազմում է 5,9 միլիոն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ