Գլխավոր էջ Նորություններ Փորձագետները հայտնել են, թե որ առարկաներն է անհրաժեշտ կանոնավոր կերպով ախտահանել. РИА...

Փորձագետները հայտնել են, թե որ առարկաներն է անհրաժեշտ կանոնավոր կերպով ախտահանել. РИА Новости

360
0

Մոսկվայի առողջապահության վարչության մասնագետները խորհուրդ են տվել ախտահանել սանիտարական պարագաներն ու այն ոչ ակնհայտ առարակները, որոնք կանոնավոր կերպով օգտագործվում են կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:

«Մենք մի քանի առարկաներ ենք հավաքել, որոնց հետ մեզանից յուրաքանչյուրը հաճախ է շփվում օրվա ընթացքում, և որոնք անհրաժեշտ է պարբերաբար ախտահանել: Առաջին տեղում ախտահանիչ պարագաներն են, որոնք նույնպես ախտահանման կարիք ունեն, քանի որ նույնպես տարատեսակ մանրէների օջախ են դառնում: Մենք դրանք վերցնում ենք կեղտոտ ձեռքերով և դնում ոչ ախտահանված վայրերում: Այնպես որ անհրաժեշտ է ձեռքերի հետ մեկտեղ ախտահանել նաև ախտահանիչ միջոցի տարաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ախտահանման ենթակա առարկաներից են նաև ժամացույցը, ժամացույցի գոտին, որը նույնպես օրվա ընթացքում մանրէներ է հավաքում:

Մասնագետները խորհուրդ են տալիս չմոռանալ պարբերաբար ախտահանիչ միջոցով մշակել տնային կենդանիների վզաթոկերը, ինչպես նաև ամեն անգամ զբոսանքից հետո լվանալ կենդանիների թաթերը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև լիցքավորման սարքերի մաքրությանը: Դրանց համար կարելի է կիրառել սպիրտով անձեռոցիկները:

Մյուս իրը, որը հայտնվում է տարբեր վայրերում և ունի ախտահանման կարիք, բանալին է:  Նշվում է, որ ախտահանման կարիք ունի նաև հեռուստացույցի հեռակառավարման վահանակը:

Աղբյուրը՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ