Գլխավոր էջ Գլխավոր 550 000 դոլարի չափով հատկացում են արել, որ կազմակերպեն տեղում թեստերի արտադրություն

550 000 դոլարի չափով հատկացում են արել, որ կազմակերպեն տեղում թեստերի արտադրություն

476
0
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ մտադիր չե՞ն Հայաստանում ամենօրյա թեստավորումների թիվն ավելացնել: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ առաջիկա օրերին թեստերի քանակը կդարձնեն 1000, այսօր օրական 250, 300, առավելագույնը 400 թեստ է արվում, սակայն խնդիր են դրել այս շաբաթվանից ավելացնել:

«Գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար կլինի: Մենք խնդիր ենք դրել օրը 1000 թեստ անել, մեծ քանակի թեստեր ենք գնում, 70 000-ին ձգտող թեստեր ենք գնում, գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք տեղական արտադրություն ստեղծելու հարցը»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց՝ 550 000 դոլարի չափով հատկացում են արել, որ կազմակերպեն տեղում թեստերի արտադրություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ