Գլխավոր էջ Գլխավոր Այս ընթացքում կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի, իսկ հետագա չվճարման դեպքում...

Այս ընթացքում կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի, իսկ հետագա չվճարման դեպքում քայլեր կձեռնարկենք. վարչապետ

1016
0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի չվճարման դիմաց անջատումներ չեն լինելու։ Այս մասին ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, որ մարտ-ապրիլ ամիսների կոմունալները պետությունը պետք է հոգա, ինչպե՞ս է օրավարձով աշխատողը վճարելու, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի: Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում, կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիները անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»,- ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ